Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՔԱՐՏԵՐՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ՀԴՄ ՍԱՐՔԵՐՈՎ ԵՒ POS ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Վճարային քարտերի սպասարկում POS տերմինալներով և ՀԴՄ սարքերով՝ պարզ, արագ և հարմարավետ։ Լրացրու հայտը առցանց՝ արագ և պարզ քայլերով։

Hero image
Icon

Թվով 6 վճարային համակարգի սպասարկում

Ընդունի՛ր վճարումներ հետևյալ վճարային համակարգերի քարտերով՝ ArCa, VISA, MasterCard, American Express, JCB և Union Pay։

Icon

Անվճար կանխիկացման հնարավորություն

Կանխիկացրու վճարումներից հաշվին մուտք եղած միջոցներն անվճար։

Icon

Այլ անվճար ծառայություններ

Անվճար ակտիվացում, տեխնիկական աջակցություն և անձնակազմի ուսուցում։

Անհրաժեշտ տեղեկատվություն

Ակբա բանկի միջոցով Դուք հնարավորություն եք ստանում POS տերմինալի և/կամ ՀԴՄ սարքի վրա ակտիվացնել և սպասարկել ArCa, VISA, MasterCard, JCB, Union Pay և American Express վճարային համակարգերի քարտերը ստորև նշված սակագներով՝

ՔարտատեսակՄիջնորդավճար
ArCa քարտեր1.5%
Տեղային բանկերի VISA, MasterCard և Union Pay քարտեր1.8 - 2.7%
Ոչ տեղային բանկերի VISA, MasterCard, Union Pay և JCB քարտեր (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը)2.3 - 2.7%
American Express քարտեր3.0 - 4.0%
- յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով իրականացված գործարքներից ստացված ամսական միջնորդավճարների նվազագույն շեմ Երևան քաղաքում գործող ԱՍԿ-ների համար*4 600 ՀՀ դրամ
- յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով իրականացված գործարքներից ստացված ամսական միջնորդավճարների նվազագույն շեմ մարզային քաղաքներում գործող ԱՍԿ-ների համար*3 000 ՀՀ դրամ
- յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով իրականացված գործարքներից ստացված ամսական միջնորդավճարների նվազագույն շեմ մարզային քաղաքներում գործող ԱՍԿ-ների համար*1 000 ՀՀ դրամ
ՀԴՄ սարքով ակտիվացումից հետո մեկ տարվա ընթացքում վճարահաշվարկային համակարգի սպասարկումից հրաժարվելու և/կամ ՀԴՄսարքը փոխարինելու դեպքում դադարեցման վճար՝ բացառությամբ 09.02.2026թ.-ի ՀՀ ԿԲ թիվ 27-Ն որոշմամբ սահմանված կազմակերպությունների ԱՍԿ-ների50 000 ՀՀ դրամ
Անկանխիկ գործառնությունների շրջանակներում Բանկի հետ համագործակցող ԱՍԿ-ի, բացառությամբ 09.02.2026թ.- ի ՀՀ ԿԲ թիվ 27-Ն որոշմամբ սահմանված կազմակերպությունների ԱՍԿ-ի, Բանկի նշված վճարահաշվարկային համակարգի սպասարկումից հրաժարվելու և սպասարկումը այլ բանկում շարունակելու դեպքում վճարվերջին մեկ տարվա շրջանառության 4%-ի չափով գումար, բայց ոչ պակաս, քան 300 000 ՀՀ դրամը

* POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով միջնորդավճարի սահմանված նվազագույն շեմը չապահովվելու դեպքում գանձվում է սահմանված միջնորդավճարի նվազագույն շեմի և ստացված միջնորդավճարների տարբերությունը։ Ընդ որում` սահմանված վճարը գանձվում է կազմակերպության համար ակտիվացված յուրաքանչյուր POS տերմինալի և/կամ ՀԴՄսարքի համար: Սակագինը չի գանձվում համատեղ սպասարկվող POS տերմինալների և/կամ ՀԴՄսարքերի համար։

Միջնորդավճարը սահմանվում է՝ հաշվի առնելով գործունեության ոլորտը, շրջանառության ծավալները, ինչպես նաև կազմակերպության և Բանկի միջև համագործակցության շրջանակը։

Քարտերի սպասարկման դիմաց առևտրի և սպասարկման կետերից գանձվող միջնորդավճար՝ «Անկանխիկ գործառնությունների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր, ինչպես նաև միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերի կիրառման դեպքերը և կարգը սահմանելու մասին» 09.02.2026թ.-ի ՀՀ ԿԲ թիվ 27-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված կազմակերպությունների համար (միայն որոշմամբ սահմանված վաճառակետի տեսակի կոդ ունեցող առևտրի սպասարկման կետերի մասով)

ՔարտատեսակՄիջնորդավճար
ArCa վճարային համակարգի քարտերի սպասարկման դիմաց առևտրի և սպասարկման կետերից գանձվող միջնորդավճար POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով կատարված յուրաքանչյուր գործարքի դեպքում0.5% (գործարքի գումարի)
MasterCard/VISA վճարային համակարգի տեղային քարտերի սպասարկման դիմաց առևտրի և սպասարկման կետերից գանձվող միջնորդավճար POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով կատարված յուրաքանչյուր գործարքի դեպքում0.9% (գործարքի գումարի)
- յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով իրականացված գործարքներից ստացված ամսական միջնորդավճարների նվազագույն շեմ Երևան քաղաքում գործող ԱՍԿ-ների համար՝ յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով կատարված գործարքների ամսական ընդհանուր շրջանառությունը 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը չգերազանցելու դեպքում*4 600 ՀՀ դրամ
- յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով իրականացված գործարքներից ստացված ամսական միջնորդավճարների նվազագույն շեմ մարզային քաղաքներում գործող ԱՍԿ-ների համար՝ յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով կատարված գործարքների ամսական ընդհանուր շրջանառությունը 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը չգերազանցելու դեպքում*3 000 ՀՀ դրամ
- յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով իրականացված գործարքներից ստացված ամսական միջնորդավճարների նվազագույն շեմ գյուղերում գործող ԱՍԿ-ների համար՝ յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով կատարված գործարքների ամսական ընդհանուր շրջանառությունը 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը չգերազանցելու դեպքում*1 000 ՀՀ դրամ
ՀԴՄ սարքով ակտիվացումից հետո մեկ տարվա ընթացքում վճարահաշվարկային համակարգի սպասարկումից հրաժարվելու և/կամ ՀԴՄսարքը փոխարինելու դեպքում դադարեցման վճար՝ բացառությամբ 09.02.2026թ.-ի ՀՀ ԿԲ թիվ 27-Ն որոշմամբ սահմանված կազմակերպությունների ԱՍԿ-ների50 000 ՀՀ դրամ
Անկանխիկ գործառնությունների շրջանակներում Բանկի հետ համագործակցող ԱՍԿ-ի, բացառությամբ 09.02.2026թ.- ի ՀՀ ԿԲ թիվ 27-Ն որոշմամբ սահմանված կազմակերպությունների ԱՍԿ-ի, Բանկի նշված վճարահաշվարկային համակարգի սպասարկումից հրաժարվելու և սպասարկումը այլ բանկում շարունակելու դեպքում վճար վերջին մեկ տարվա շրջանառության 4%-ի չափով գումար, բայց ոչ պակաս, քան 300 000 ՀՀ դրամը


 Մանրամասն տեղեկատվություն՝ Վճարային քարտերի սակագներ

Վճարային քարտերի սակագների նախկին պայմաններ

ՀԴՄ Սարքերով և POS Տերմինալներով վճարային քարտերի սպասարկում

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ
Picture
Հայտի շարունակությունը լրացնելու համար սեղմել «Շարունակել» կոճակը
Էջի վերջին թարմացում՝ 27.04.2026