Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՎԱՐԿ

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

Ֆինանսավորման հատուկ ծրագիր երիտասարդ ձեռներեցների և երիտասարդ ֆիզիկական անձանց համար։

Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Icon
Առավելագույն գումար
1,000,000 Եվրո կամ համարժեք այլ արժույթ
Icon
Տևողություն

  • Բիզնես վարկերի դեպքում մինչև 60 ամիս
  • Գյուղատնտեսական վարկերի դեպքում 6-60 ամիս

Icon
Նվազագույն գումար

  • Բիզնես վարկերի դեպքում 150,000 ՀՀ դրամ կամ համարժեք այլ արտարժույթ
  • Գյուղատնտեսական վարկերի դեպքում 50,000 ՀՀ դրամ կամ համարժեք այլ արտարժույթ

Icon
Վարկառուներ

Իրավաբանական անձինք ում տնօրենը մինչև 35 տարեկան երիտասարդ է կամ ընկերության մասնաբաժնի մեծամասնությունը պատկանում է մինչև 35 տարեկան երիտասարդի կամ երիտասարդների, մինչև 35 տարեկան անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև մինչև 35 տարեկան երիտասարդները։

Icon
Միջնորդավճար

  • Գրավով ապահովված բիզնես և գյուղատնտեսական վարկերի դեպքում-0%
  • Առանց գրավային ապահովվածության բիզնես վարկերի դեպքում- 1.9%, գյուղատնտեսական վարկերի դեպքում-2.5%

Icon
Անվանական տոկոսադրույք

Բիզնես վարկեր՝

ՀՀ դրամ - 11.9%-12.9%

ԱՄՆ դոլար - 9.9%-11.5%

Եվրո - 8.9%-10.0%


Գյուղատնտեսական վարկեր՝

ՀՀ դրամ - 12.4%-13.9%

ԱՄՆ դոլար - 10.9%-11.9%

Եվրո - 9.6%-10.9%

Icon
Փաստացի տոկոսադրույք
  • Գրավով ապահովված բիզնես վարկերի դեպքում-ՀՀ դրամ՝ 12.6%-13.7%, արտարժույթ՝ 9․3%-12.2%, գյուղատնտեսական վարկերի դեպքում- ՀՀ դրամ՝ 13.7%-14.9%, արտարժույթ՝ 10.4%-12.6%
  • Առանց գրավային ապահովվածության բիզնես վարկերի դեպքում- ՀՀ դրամ՝ 14.5% -21.2%, արտարժույթ՝ 11.6%-19.9%, գյուղատնտեսական վարկերի դեպքում-ՀՀ դրամ՝ 14.7% -23.6%, արտարժույթ՝ 11․5%-21․8%
Icon
Ապահովվածություն

Գրավով ապահովված վարկերի դեպքում - անշարժ գույք, հող, այգիներ, տրանսպորտային միջոց (ավտոմեքենա), գյուղատնտեսական և այլ նշանակության տեխնիկա, սարքավորում, դրամական միջոցներ, ապրանքանյութական այլ արժեքներ, խոշոր եղջերավոր անասուններ (մայրական կազմ), այլ գրավներ։

Առանց գրավային ապահովվածության վարկերի դեպքում – Երաշխավորություն կամ առանց ապահովվածության


ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝

Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:

Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:

Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:

7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:

1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:

Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:


ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ.

Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:

Վարկառուից հետ ստանալ Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Icon

Անհրաժեշտ տեղեկատվություն

«Երիտասարդները բիզնեսում» ծրագրի շրջանակում վարկավորված իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդները հնարավորություն ունեն ստանալ VISA Business, UnionPay Business կամ ARCA Business քարտատեսակներից որևէ մեկը՝ դրամով կամ արտարժույթով (դոլար կամ եվրո)՝ առանց առաջին տարվա քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի՝ acba digital համակարգով պատվիրելու դեպքում, ինչպես նաև կարող են ստանալ անվճար acba digital՝ առանց օգտագործողների քանակի սահմանափակման։

Էջի վերջին թարմացում՝ 13.04.2026