Ակբա ընթացիկ հաշիվներով կարող ես ազատ և ապահով կառավարել քո բիզնեսի գումարները, կատարել ու ստանալ փոխանցումներ Հայաստանի տարածքում և ամբողջ աշխարհում։

Քո բիզնեսի մուտքերը և ելքերը կառավարիր Ակբայի ընթացիկ հաշիվներով՝ առանց բանկ այցելելու գործարքները կատարելով acba digital հավելվածով
Կատարիր և ստացիր փոխանցումներ ամբողջ աշխարհից՝ օգտագործելով Ակբայի արտարժութային հաշիվները։
Եթե հաշվին առկա գումարը համապատասխանում է միջին օրական մնացորդի պահանջին, սպասարկման համար միջնորդավճար չի գանձվում։
Ընթացիկ հաշիվներ կարող են բացվել հետևյալ արժույթներով՝ AMD, USD, EUR, RUR, GBP, CHF, GEL*, CNY*, AED*:
Ընթացիկ հաշվի սպասարկման վարձը կախված է հաշիվների միջին օրական մնացորդից:
Ընթացիկ հաշվի միջին օրական մնացորդի շեմ` հաշվի անվճար սպասարկման համար`
Ընթացիկ հաշվի միջին օրական մնացորդի շեմը վերաբերում է բոլոր արժույթներով հաշիվներին առանձին առանձին, սակայն հաճախորդը կարող է բոլոր ընթացիկ հաշիվների գծով շեմի պահանջն ապահովել առնվազն մեկ ընթացիկ կամ ավանդային հաշվի վրա:
Ընթացիկ հաշվի սպասարկման միջնորդավճար (անկախ հաշիվների քանակից)`
Ընթացիկ հաշվի սպասարկման միջնորդավճարը գանձվում է հաճախորդի հաշվից յուրաքանչյուր ամսվա վերջին բանկային օրը:
Միջնորդավճարը գանձվում է հաճախորդի դրամային հաշվից: Դրամային հաշվի բացակայության դեպքում այն գանձվում է հաճախորդի արտարժութային հաշվից, և արտարժույթի փոխարկումը կատարվում է տվյալ օրվա համար ՀՀ ԿԲ հրապարակած արտարժույթների միջին փոխարժեքով: Հաշվարկը կատարվում է հաշվի բացման և հաշվի փակմանը նախորդող ամիսների համար:
Ընթացիկ հաշվի սպասարկման/վերաբացման սակագինը չի կիրառվում.
*GEL, CNY և AED արժույթներով կատարվում են միայն անկանխիկ մուտքային և անկանխիկ ելքային գործառնություններ:
Ընթացիկ հաշվի սպասարկման վարձի գծով առավելագույն պարտավորություն
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
Ընթացիկ հաշիվների հետագա օգտագործման կամ վերաբացման դեպքում սպասարկման վարձի նախկինում կուտակված պարտքը և հաշվի վերաբացման միջնորդավճարը չի գանձվում` եթե հաճախորդը ներդնում է ժամկետային ավանդ:
Հաճախորդը կարող է հաշվին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ Բանկի գործառնական ժամերին: Հաշվի արժույթից տարբերվող արժույթներով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են Բանկի կողմից սահմանված քրոս փոխարժեքներ:
Սույն կետի համաձայն` Հաշվի պայմանագրի գործողության կասեցման դեպքում Բանկը կասեցնում է հաճախորդի Հաշվի սպասարկումը` մինչև կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումը, իսկ Հաշվի պայմանագրի լուծման դեպքում` Բանկը փակում է հաճախորդի Հաշիվը:
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա հաշվի քաղվածքը և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար։ ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակա քաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը, օտարերկրյա դեսպանատներին և վիզա կենտրոններին ներկայացվող քաղվածքը տրամադրվում է.
Տեղեկանքները տրամադրվում են`
Ընթացիկ հաշվով հնարավոր է իրականացնել հետևյալ գործառնությունները.
*բացառությամբ 500 եվրո, 10 և 50 ՌԴ ռուբլի անվանական արժեքով թղթադրամների
Ընթացիկ hաշվի պայմանագիրը կնքվում է անժամկետ:
Ընթացիկ հաշվի մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք ՀՀ դրամով հաշիվների համար`
Իրավաբանական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հաճախորդների ընթացիկ հաշվի մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույք` ՀՀ դրամով հաշիվների համար`
- Եթե հաճախորդի` Բանկում ունեցած ընթացիկ հաշվի, տվյալ ամսվա միջին օրական մնացորդը չի գերազանցում 20 000 000 ՀՀ դրամը (ներառյալ)- 0%
- Եթե հաճախորդի` Բանկում ունեցած ընթացիկ հաշվի, տվյալ ամսվա միջին օրական մնացորդը գերազանցում է 20 000 000 ՀՀ դրամը- 1%
Ընթացիկ հաշվի մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք արտարժույթով հաշիվների համար՝
*Եթե հաճախորդի` Բանկում ունեցած ընթացիկ հաշվի, տվյալ ամսվա միջին օրական մնացորդը գերազանցում է 500 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը` Բանկի կողմից հաշվարկվող տարեկան տոկոսադրույքի չափը կարող է սահմանվել սույն սակագներով սահմանված չափից շեղումով:
**1000 դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ:
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկի օրինակ
Հաշիվների սպասարկման սակագներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ
Ակբա բանկում հաճախորդների հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Բանկն իրավունք ունի հրաժարվել հաճախորդի Հաշիվը փակելուց, եթե`
1) հաճախորդը Բանկի նկատմամբ ունի չմարված պարտավորություններ,
2) Հաշվի մնացորդը գրավադրված է, և չկա Հաշիվը փակելու վերաբերյալ գրավառուի համաձայնությունը,
3) Հաշվին առկա է մնացորդ,
4) օրենքով և կնքված առանձին պայմանագրով նախատեսված այլ դեպքերում,
5) հաճախորդը ձևակերպել պարբերական փոխանցման հանձնարարական, որի ժամկետը դեռ չի լրացել և կազմակերպությանը ծառայության մատուցման համար գումարն ամբողջությամբ չի փոխանցվել։
Սույն կետով նախատեսված դեպքերում Հաշվի պայմանագիրը շարունակում է իր գործողությունը մինչև Հաշվի փակման համար խոչընդոտ հանդիսացող հանգամանքների վերացումը:
Բանկային (ընթացիկ) հաշվի բացման և փակման ընթացակարգ
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know Your Customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
ԱԿԲԱ ԲԱՆԿՈՒՄ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես` | ![]() | |||
|---|---|---|---|---|
| Ավանդի արժութային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունենք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունենք միայն աչտարժութային ավանդ | Եթե նույն բանկում ունենք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ | |
| Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից ավել է | Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է | |||
| Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 միլիոն ՀՀ դրամ | 7 միլիոն ՀՀ դրամ | 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) | Երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված |
Ձեր ֆինանսական տեղեկատուն՝

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է։