Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ

ՕՎԵՐԴՐԱՖՏ

Ներկայացրու քո բանկային հաշիվների շարժը և ստացի՛ր դրա մինչև 50 տոկոսի չափով Օվերդրաֆտ՝ մարման արտոնյալ ժամանակահատվածով:

Icon

Արագ ֆինանսավորում կարճաժամկետ կարիքների համար

Օվերդրաֆտը թույլ է տալիս արագ ստանալ անհրաժեշտ գումարը բիզնեսի ընթացիկ ծախսերը հոգալու համար՝ առանց բարդ ընթացակարգերի։

Icon

Բազմարժույթային հասանելիություն

Օվերդրաֆտը հասանելի է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով՝ ապահովելով հարմարավետություն տարբեր արժութային գործարքների համար։

Icon

Մարման ճկուն համակարգ

Օվերդրաֆտի և դրա տոկոսագումարների ամբողջական մարումը կատարվում է ժամկետի ավարտին, ինչի շնորհիվ քո բիզնեսը հնարավորություն է ունենում արդյունավետ կառավարել դրամական հոսքերը։

Տևողություն
առավելագույնը 12 ամիս
Icon
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Icon
Տարեկան տոկոսադրույք
ՀՀ դրամ՝ 15-19%, արտարժույթ՝ 10-18%` օգտագործված մասի համար
Icon
Նվազագույն գումար
150,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Icon
Ապահովվածությունը

Ինչպես ֆինանսական հոսքը, այնպես էլ անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը (ավտոմեքենան), գյուղատնտեսական տեխնիկան, սարքավորումը, դրամական միջոցները, ոսկյա իրերը, ապրանքանյութական այլ արժեքները, անհրաժեշտության դեպքում նաև երաշխավորությունները:

Icon
Առավելագույն գումար

Օվերդրաֆտի առավելագույն գումարի չափը որոշելիս հիմք են ընդունվում հաճախորդի և նրա հետ փոխկապակցված անձանց հաշիվների շարժը: Ընդ որում, օվերդրաֆտի առավելագույն գումարի չափը չպետք է գերազանցի հաճախորդի և նրա հետ փոխկապակցված անձանց բոլոր հաշիվների վերջին 6 ամիսների միջին ամսական շարժի 50 տոկոսը:

Icon

Անհրաժեշտ տեղեկատվություն

  • Օվերդրաֆտները տրամադրվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին
  • Օվերդրաֆտը տրամադրվում է անկանխիկ` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով (գումարը փոխանցվում է ընթացիկ հաշվին և կարող է կանխիկացվել)
  • Օվերդրաֆտի տրամադրման ժամկետը - առավելագույնը 12 ամիս, նվազագույն ժամկետ սահմանված չէ
  • Օվերդրաֆտի նվազագույն գումար – 150,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
  • Օվերդրաֆտի առավելագույն գումարի չափը որոշելիս հիմք են ընդունվում հաճախորդի և նրա հետ փոխկապակցված անձանց հաշիվների շարժը: Ընդ որում, օվերդրաֆտի առավելագույն գումարի չափը չպետք է գերազանցի հաճախորդի և նրա հետ փոխկապակցված անձանց բոլոր հաշիվների վերջին 6 ամիսների միջին ամսական շարժի (բացառությամբ այն դրամական հոսքերի, որոնք կատարվել են հաճախորդի և նրա հետ փոխկապակցված անձանց հաշիվների միջև կամ ուղղվել են վարկային պարտավորությունների մարմանը) 50 տոկոսը
  • Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույքը - ՀՀ դրամ՝ 15-19%, արտարժույթ՝ 10-18%` օգտագործված մասի համար
  • Օվերդրաֆտի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների ամբողջական մարումը կատարվում է օվերդրաֆտի ժամկետի վերջում
  • Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 25 օրացուցային օրվա ընթացքում կատարվում է օվերդրաֆտի գծով պարտավորությունների մարում` տվյալ ամսվա վերջի դրությամբ օվերդրաֆտի օգտագործված մասի չափով
  • Օվերդրաֆտի տոկոսագումարը հաշվարկվում է հիմք ընդունելով օվերդրաֆտի օգտագործված մասը
  • Օվերդրաֆտի ապահովման միջոց կարող է հանդիսանալ ինչպես ֆինանսական հոսքը, այնպես էլ անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը (ավտոմեքենան), գյուղատնտեսական տեխնիկան, սարքավորումը, դրամական միջոցները, ապրանքանյութական այլ արժեքները, անհրաժեշտության դեպքում նաև երաշխավորությունները
  • Օվերդրաֆտի գումարի և 12 ամսվա տոկոսների հանրագումարը չպետք է գերազանցի գրավի գնահատված արժեքի 90.91%-ը

Հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին՝ Վարկային սակագներ:


Վարկային սակագների նախկին պայմաններ

Բացառված և հաստատման ենթակա գործունեությունների ցանկ

 

Օվերդրաֆտի հայտ

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ
Picture
Կարճաժամկետ ֆինանսական միջոցներ
բիզնեսի ընթացիկ կարիքների համար
Տոկոսագումարի հաշվարկը
միայն օգտագործված մասի համար
Վարկի տրամադրումը անկանխիկ
ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով
Հայտի շարունակությունը լրացնելու համար սեղմել «Շարունակել» կոճակը
Էջի վերջին թարմացում՝ 10.03.2026