Ընդլայնիր քո բիզնեսի արտահանման կամ ներմուծման ծավալները Ակբայի Արտահանման և ներմուծման վարկային գծերի միջոցով։
Ընդլայնիր քո բիզնեսի ապրանքաշրջանառությունը՝ ապահովելով ֆինանսական հոսքերի շարունակականությունը։
Վարկային գիծը կարող ես ձևակերպել առանց գրավի և առանց ֆինանսատնտեսական վերլուծության՝ արագ և պարզեցված ընթացակարգով։
Վարկային գծերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով՝ սկսած 7% և եվրոյով՝ սկսած 5.5% տարեկան տոկոսադրույքներով։
Վարկային գծի առավելագույն ժամկետը 6 ամիս, վարկի վերաձևակերպման դեպքում վարկի առավելագույն ժամկետը՝ 12 ամիս
Արտահանման և ներմուծման ֆինանսավորման ապահովման միջոց է հանդիսանում գրավը և/կամ երաշխավորությունը։
Արտահանման և ներմուծման վարկային գծի առավելագույն գումարի չափը որոշվում է հիմք ընդունելով հաճախորդի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծության արդյունքները, ընդ որում՝ Արտահանման և ներմուծման վարկային գիծը կարող է տրամադրվել նաև առանց հաճախորդի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծության՝ որոշ պայմանների բավարարելու դեպքում։
Ելնելով տարաբնույթ հանգամանքերից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
1 Փաստաթղթերը պահանջվում են, եթե ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում տվյալները կամ փաստաթղթերը բացակայում են կամ սխալ են:
2Տեղեկանքը կարելի է ստանալ Բանկից կամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից, ընդ որում` իրավաբանական անձ հաճախորդների կողմից տեղեկանքի ներկայացումը պարտադիր է, իսկ անհատ ձեռնարկատեր հաճախորդների կողմից պարտադիր է իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականը իր ներդիրներով չներկայացնելու դեպքում:
3 Կարող է ներկայացվել Բանկի կողմից վարկը տրամադրելու վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո:
Բանկում հաշիվ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ում հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը (բնօրինակները):
Ծանոթացեք ստորև.
Տոկոսագումարի հաշվարկ․
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ կողմից տրամադրվող վարկերի տոկոսագումարը հաշվարկվում է օրական՝ վարկի նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տրամադրվող վարկային գծերի տոոկոսագումարը հաշվարկվում է օրական՝ վարկային գծի օգտագործված գումարի նկատմամբ, հետևյալ բանաձևով․
Օրական տոկոսագումար = Վարկի գումար (մնացորդ) x Տարեկան տոկոսադրույք ÷ 365
Օրական տոկոսագումարի հաշվարկման օրինակ․
Վարկի գումար – 1,000,000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք – 20%
Վարկի ժամկետ – 36 ամիս
Օրական տոկոսագումարը կկազմի․
Վարկի գումար (մնացորդ) × Վարկի տոկոսադրույք ÷ 365 = (1,000,000×20%÷365) = 547.95 ՀՀ դրամ
*մարման չափը կարող է տարբերվել` կախված տվյալ ամսվա օրերի քանակից
Գրավի բռնագանձում.
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
Տեղեկացնում ենք, որ
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
