Ձևակերպիր էքսպրես բիզնես վարկ սեղմ ժամկետներում և առանց անշարժ գույքի գրավադրման։
Վարկային հայտի որոշումը կայացվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում։ Վարկի տրամադրումը կատարվում է առավելագույնը մեկ օրվա ընթացքում։
Վարկը տրամադրվում է առանց անշարժ գույքի գրավադրման։ Պահանջվում է միայն երաշխավորություն՝ կախված վարկային պատմությունից։
Մարումները կատարվում են ամսական հավասարաչափ կամ բիզնեսի գործունեությանը հարմարեցված գրաֆիկով։ Տոկոսագումարը հաշվարկվում է նվազող մնացորդի հիման վրա։
ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրվող երաշխավորություններ

Տեղեկացեք մանրամասն.
Հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին՝ Վարկային սակագներ:
Վարկային սակագների նախկին պայմաններ
Բացառված և հաստատման ենթակա գործունեությունների ցանկ
Ելնելով տարաբնույթ հանգամանքերից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
1 Փաստաթղթերը պահանջվում են, եթե ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում տվյալները կամ փաստաթղթերը բացակայում են կամ սխալ են:
2 Տեղեկանքը կարելի է ստանալ Բանկից կամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից, ընդ որում իրավաբանական անձ հաճախորդների կողմից տեղեկանքի ներկայացումը պարտադիր է, իսկ անհատ ձեռնարկատեր հաճախորդների կողմից պարտադիր է իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականն իր ներդիրներով չներկայացնելու դեպքում:
3 Կարող է ներկայացվել Բանկի կողմից վարկը տրամադրելու վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո:
Բանկում հաշիվ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ում հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը (բնօրինակները):
Բանկում հաշիվ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ում հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը (բնօրինակները): Մանրամասները այստեղ։
Ծանոթացեք ստորև.
Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր․Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տուժանք 0.13%-ի չափով։
Վարկավորման համար սպառողի կողմից կարող են կատարվել հետևյալ վճարները՝
Հնարավոր լրացուցիչ վճարումների չափի և ներկայացված բոլոր կետերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն՝ Վարկային սակագներ:
Վարկային սակագների նախկին պայմաններ։
Տոկոսագումարի հաշվարկ․
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ կողմից տրամադրվող վարկերի տոկոսագումարը հաշվարկվում է օրական՝ վարկի նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տրամադրվող վարկային գծերի տոոկոսագումարը հաշվարկվում է օրական՝ վարկային գծի օգտագործված գումարի նկատմամբ, հետևյալ բանաձևով․
Օրական տոկոսագումար = Վարկի գումար (մնացորդ) x Տարեկան տոկոսադրույք ÷ 365
Օրական տոկոսագումարի հաշվարկման օրինակ․
Վարկի գումար – 1,000,000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք – 18%
Վարկի ժամկետ – 36 ամիս
Օրական տոկոսագումարը կկազմի․
Վարկի գումար (մնացորդ) × Վարկի տոկոսադրույք ÷ 365 = (1,000,000×18%÷365) = 493.15ՀՀ դրամ
*մարման չափը կարող է տարբերվել` կախված տվյալ ամսվա օրերի քանակից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ։
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Գրավի բռնագանձում.
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա վարկային հաշվի քաղվածքը և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար։ ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակա քաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը տրմադարվում է.
Տեղեկանքները տրամադրվում են՝
Փաստաթղթերի կրկնօրինակը տրամադրվում է`
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
Տեղեկացնում ենք, որ
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ
abcfinance.am
arca.am
