Արագ, մատչելի և ապահով փոխանցումներ Հայաստանի տարածքում:

ՀՀ պետական բյուջե կատարվող փոխանցումներ առանց գումարային սահմանափակումների։
Հեշտ և առանց հերթերի փոխանցումներ acba digital թվային բանկինգի միջոցով։
Անվտանգության նպատակով բանկը ստուգում է շահառուի տվյալները, ինչը նվազեցնում է սխալ փոխանցման և խարդախության ռիսկը։
ՀՀ դրամով փոխանցումների կատարման միջնորդավճարը կազմում է՝
* «Շտապ» պայմանով փոխանցումները կատարվում են նույն աշխատանքային օրվա ընթացքում վճարման հանձնարարականը թղթային եղանակով ժամը 15:30-ից մինչև 15:45-ը ներկայացնելու դեպքում:
Ծանոթացեք Փոխանցումների սակագներին մանրամասն այստեղ:
Արտարժույթով փոխանցումների կատարման միջնորդավճարը կազմում է՝
Բանկի տարածքում՝ 5,000 ՀՀ դրամ
Ներբանկային փոխանցումների կատարման միջնորդավճարը՝ անկախ արժույթից
Վճարման հանձնարարականների ընդունման և կատարման ժամանակացույց
| Բանկի տարածքում վճարման հանձնարարականների ընդունում և կատարում | ||||
| Ընդունում | Կատարում | Ընդունում | Կատարում | |
| ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով ՀՀ տարածքում Bank_mail համակարգի միջոցով | Մինչև ժամը 15:30 | Նույն գործառնական օրը | Ժամը 15:30-ից հետո | Հաջորդ գործառնական օրը |
Վճարման կամ փոխանցման ուշացման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքում կիրառվող կարգը`
Բանկի կողմից վճարման կամ փոխանցման ուշացման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հաճախորդը իրավունք ունի դիմել բանկ՝ համապատասխան ուսումնասիրություն իրականացնելու և լուծում ստանալու նպատակով։
Նման դեպքերում բանկը գործում է գործող օրենսդրությամբ և իր ներքին ընթացակարգերով սահմանված կարգով, որը կարող է ներառել՝
Բողոքարկման և ուսումնասիրության ժամկետները, ինչպես նաև բանկի պատասխանատվության շրջանակները սահմանվում են գործող օրենսդրությամբ և բանկի ներքին կարգավորումներով։ Սպառողին պատասխանը տրամադրվում է սահմանված ժամկետներում՝ կիրառելի ընթացակարգերին համապատասխան։
Մանրամասն տեղեկատվությունը վնասի փոխհատուցման, պատասխանատվության շրջանակների և համապատասխան դիմումների ներկայացման կարգի վերաբերյալ հասանելի է կայքի համապատասխան բաժնում։
Բողոքների ներկայացման կարգը վճարումների կամ փոխանցումների վերաբերյալ`
Սպառողն իրավունք ունի բողոք ներկայացնելու իր կողմից իրականացված վճարումների և/կամ փոխանցումների հետ կապված հարցերի վերաբերյալ՝ սահմանված ժամկետներում՝ գործող օրենսդրությամբ և բանկի ներքին ընթացակարգերով սահմանված ժամկետներում։
Բողոքները կարող են ներկայացվել՝
Բողոքարկման ընթացքում կիրառվում են բանկի կողմից սահմանված ընթացակարգերը, որոնք ներառում են բողոքի ընդունումը, ուսումնասիրումը և պատասխան տրամադրումը սահմանված ժամկետներում։
Բողոքի ներկայացման մանրամասն կարգը և կիրառվող միջոցները հասանելի են համապատասխան բաժնում։
acba digital ինտերնետ բանկինգ
acba digital ինտերնետ բանկինգով ՀՀ տարածքում Bank Mail համակարգով մինչև 15։30-ը տրված վճարման հանձնարարականները կատարվում են նույն աշխատանքային օրվա ընթացքում։ Ժամը 15։30-ից հետո և ոչ աշխատանքային օրերին տրված հանձնարարականները՝ հաջորդ աշխատանքային օրը։
Կատարված փոխանցման պայմանների փոփոխում, չեղյալ համարում, հարցումների իրականացում
ՀՀ պետական բյուջե կատարվող փոխանցումները կատարվում են
ֆիզիկական անձանց դեպքում`
անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայության համարանիշի (ՀԾՀ), հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) և ՏՀՏ տարածքային կոդի առկայության դեպքում: ՀԾՀ-ի բացակայության դեպքում ներկայացվում է ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքը:
Իրավաբանական անձանց դեպքում`
հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և ՏՀՏ տարածքային կոդը ներկայացնելու դեպքում:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know Your Customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ