Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք
ԾՐԱԳՐԵՐ ԵՒ ՖՈՆԴԵՐ

ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար պետական աջակցության նպատակային միջոցառուման նպատակն է խթանել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար հումքի ներմուծման դիվերսիֆիկացումը։ Ծրագիրը կարգավորվում է ՀՀ Կառավարության 2020թ․-ի մարտի 26-ին հաստատած N 355-Լ Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրի» հավելված 4-ով։

Hero image
Գումար
  • Նվազագույնը՝ 150,000 ՀՀ դրամ
  • Առավելագույնը՝ Տրամադրվող վարկի գումարը չպետք է գերազանցի տնտեսավարողի՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանված կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող այլ երկրներ «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը՝ դրամային արտահայտությամբ։
Icon
Ժամկետ

Մինչև 36 ամիս (սուբսիդավորման ժամանակահատված՝ մինչև 12 ամիս)

Icon
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Icon

Տոկոսադրույք

Անվանական տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 12-17 %
Եվրո՝ 7-13%
ԱՄՆ դոլար` 9-15%

Սուբսիդավորվող տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 8%
Եվրո ՝ 6%
ԱՄՆ դոլար՝ 6%

Փաստացի տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 4.1-13.4%
Եվրո՝ 1-10.3%
ԱՄՆ դոլար` 3.1-12.4%
Currency image
Տրամադրվում է
Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին
Icon
Ապահովվածություն
  • շարժական, անշարժ գույք, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, այլ գրավներ, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություններ

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝

  • Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
  • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
  • 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ

  • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Icon

Անհրաժեշտ տեղեկատվություն

  • ՀՀ Կառավարության կողմից տոկոսադրույքի սուբսիդավորում,
  • Վաղաժամ մարման տույժ/տուգանք, ինչպես նաև վարկի տրամադրման միջնորդավճար կամ այլ վճարներ սահմանված չեն։

Էջի վերջին թարմացում՝ 20.05.2026
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: