Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք
ԾՐԱԳՐԵՐ ԵՒ ՖՈՆԴԵՐ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ։ Ծրագիրը կարգավորվում է ՀՀ Կառավարության 2020թ․-ի մարտի 26-ին հաստատած N 355-Լ Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրի» հավելված 1-ով։

Hero image
Գումար

  • Նվազագույնը՝ 150,000 ՀՀ դրամ
  • Առավելագույնը՝ 10 մլրդ ՀՀ դրամ կամ 5 մլրդ ՀՀ դրամին համարժեք արտարժույթ

Icon
Ժամկետ

առավելագույնը 120 ամիս (սուբսիդավորման ժամանակահատված՝ մինչև 42 ամիս)

Icon
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Icon

Տոկոսադրույք

Անվանական տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 12-17 %
Եվրո՝ 7-13%
ԱՄՆ դոլար` 9-15%

Սուբսիդավորվող տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 6 %
Եվրո ՝ 4 %
ԱՄՆ դոլար՝ 4 %

Փաստացի տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 6.2-11.8%
Եվրո՝ 3.4-9.6%
ԱՄՆ դոլար` 5.12-11.8%
Currency image
Տրամադրվում է
Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին
Icon
Ապահովվածություն
  • շարժական, անշարժ գույք, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, այլ գրավներ, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություններ

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝

  • Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
  • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
  • 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ

  • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Icon

Անհրաժեշտ տեղեկատվություն

  • ՀՀ Կառավարության կողմից տոկոսադրույքի սուբսիդավորում,
  • Վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ մինչև 6 ամիս,
  • Վաղաժամ մարման տույժ/տուգանք, ինչպես նաև վարկի տրամադրման միջնորդավճար կամ այլ վճարներ սահմանված չեն*։


*-Բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսավորումը կատարվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի միջոցով։

Էջի վերջին թարմացում՝ 19.05.2026
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: