LinkPay` թույլ է տալիս ընդունել վճարումներ հղմամբ՝ առանց վեբ կայքի կամ վճարային համակարգերի ինտեգրման անհրաժեշտության։

Վճարում միայն հղմամբ՝ առանց հավելվածի կամ բարդ քայլերի։
Չի պահանջում կայքի կամ ծրագրային համակարգի փոփոխություն։
Արդյունավետ լուծում օնլայն վաճառքը ընդլայնող բիզնեսների համար։
Link Pay-ը Ակբա բանկի նոր ծառայությունն է, որը թույլ է տալիս իրավաբանական անձ հաճախորդներին ընդունել վճարումներ հեռահար եղանակով՝ առանց վեբ կայքի կամ վճարային համակարգերի ինտեգրման անհրաժեշտության։ Վճարումները կատարվում են հղումների միջոցով, որոնք կարող են ուղարկվել հաճախորդների էլեկտրոնային հասցեներին կամ հաղորդագրությունների միջոցով՝ օգտվելով մեսենջերային հարթակներից։
Ծառայությունը նախատեսված է այն իրավաբանական անձանց համար, որոնք գործում են ոլորտներում, որտեղ հաճախորդի հետ անմիջական, օնլայն փոխգործակցությունը կարևոր է, սակայն տեխնիկական ինտեգրացիոն լուծումներ չունեն կամ չեն օգտագործում։
| Քարտատեսակ | Միջնորդավճար |
|---|---|
| ArCa քարտեր | 1.5% |
| Տեղական բանկերի VISA և MasterCard քարտեր | 1.8 - 2.7% |
| Ոչ տեղական բանկերի VISA և MasterCard քարտեր (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը) | 2.3 - 2.7% |
| American Express քարտեր | 3.0 - 4.0% |
Միջնորդավճարը սահմանվում է՝ հաշվի առնելով գործունեության ոլորտը, շրջանառության ծավալները, ինչպես նաև կազմակերպության և Բանկի միջև համագործակցության շրջանակը։
Մանրամասն տեղեկատվություն՝ Վճարային քարտերի սակագներ
Վճարային քարտերի սակագների նախկին պայմաններ
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա հաշվի քաղվածքը տրամադրվում է անվճար։
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակա քաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը, օտարերկրյա դեսպանատներին և վիզա կենտրոններին ներկայացվող քաղվածքը տրմադարվում է.
Օգտագործման ուղեցույցին ծանոթանալու համար անցեք հղումով։
Վճարային քարտերի սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know Your Customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
