Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՀԱՇԻՎՆԵՐԻ ԵՒ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԷՍՔՐՈՈՒ ՀԱՇԻՎ

Գույք կամ ապրանք գնելու, վաճառելու կամ ծառայություն մատուցելու դեպքում ընտրիր Ակբայի էսքրոու հաշիվը։ Այն ապահովում է վճարումների դեպոնացում՝ որպես գործարքի երաշխիք։

Hero image
Icon

Պաշտպանված է գնորդը

Հաշվին փոխանցած գնորդի վճարումը վաճառողը կարող է ստանալ միայն համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո։ Եթե աշխատանքը չի կատարվել, գումարը վերադառնում է։

Icon

Բազմարժութային աջակցություն

Էսքրոու հաշիվները հասանելի են AMD, USD, EUR, RUR արժույթներով՝ հեշտացնելով միջազգային գործարքները։

Icon

Պաշտպանված է վաճառողը

Վաճառողն ապահովագրվում է գնորդի կողմից գումարը չվճարելու կամ մասնակի վճարելու ռիսկից, ինչպես նաև զեղծարարությունից կամ խաբեությունից

Անհրաժեշտ տեղեկատվություն

էսքրոու հաշիվներով գործառնությունների առավելությունները Գնորդի համար

  • Գնորդի կողմից բանկային հատուկ հաշվին մուտքագրված գումարը Վաճառողը կարող է ստանալ միայն համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո,
  • Գնորդն ապահովագրվում է խաբեությունից, զեղծարարությունից և ներկայացված կեղծ փաստաթղթերի դիմաց գումար վճարելու ռիսկից,
  • Գնորդին ետ է վերադարձվում Էսքրոու հաշվին մուտքագրված գումարը՝ Վաճառողի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում:

էսքրոու հաշիվներով գործառնությունների առավելությունները Վաճառողի համար

  • Վաճառողն ապահովագրվում է Գնորդի կողմից գումարը չվճարելու կամ մասնակի վճարելու ռիսկից,
  • Վաճառողն ապահովագրվում է զեղծարարությունից, Գնորդի կողմից կեղծ թղթադրամներ ստանալուց,
  • Նվազագույնի են հասցվում առևտրային գործարքներում առկա ռիսկերը:

 

Էջի վերջին թարմացում՝ 15.04.2026