Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՔԱՐՏԵՐՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ՍԿՍԵՔ ՍՊԱՍԱՐԿԵԼ ՔԱՐՏԵՐ

Բանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է վճարումներ ընդունելու նորարար լուծումներ՝ ստեղծելով արագ, անվտանգ և հարմարավետ միջավայր վաճառքի աճի և բիզնեսի ընդլայնման համար։

Hero image

Անհրաժեշտ տեղեկատվություն

Բանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է վճարումներ ընդունելու նորարար լուծումներ՝ ստեղծելով արագ, անվտանգ և հարմարավետ միջավայր վաճառքի աճի և բիզնեսի ընդլայնման համար։ 

Ակբա բանկը հանդիսանում է.

  • Արմենիան Քարդ վճարային համակարգի հիմնադիր անդամ,
  • Visa International վճարային համակարգի լիիրավ անդամ,
  • JCB վճարային համակարգի լիիրավ անդամ,
  • Union Pay վճարային համակարգի լիիրավ անդամ,
  • MasterCard Europe վճարային համակարգի լիիրավ անդամ,
  • American Express վճարային համակարգի էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում:

Եթե Ձեր կազմակերպության վճարային քարտերի սպասարկումն իրականացվում է այլ բանկում, և Դուք չեք սպասարկում ArCa, VISA, MasterCard, American Express, JCB և Union Pay վճարային համակարգերից որևիցե մեկը, ապա Ակբա Բանկը, համագործակցելով Ձեզ սպասարկող բանկի հետ, կապահովի վերը նշված վճարային համակարգերի սպասարկումը:

Վճարային քարտերի սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • անհատ ձեռնարկատերը Բանկում հաշիվ ունենալու դեպքում ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը։
  • իրավաբանական անձը Բանկում ընթացիկ (հաշվարկային) հաշիվ ունենալու դեպքում ապահովում է համապատասխան լիազորություն ունեցող անձի ներկայությունը` վերջինիս անձը հաստատող փաստաթղթով։

Հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know Your Customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:[


Բանկի կողմից վճարային քարտերի սպասարկման ակտիվացման համար պարտադիր պայման չի հանդիսանում Ակբա Բանկում հաշվի բացումը, կարող է տրամադրել նաև Ձեր հիմնական բանկում գործող հաշվեհամարը, սակայն բացելու դեպքում Դուք օգտվում եք վճարումներից հաշվին մուտք եղած միջոցների անվճար կանխիկացման հնարավորությունից։ 

Տեխնիկական հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 130-130 հեռախոսահամարով:


Էջի վերջին թարմացում՝ 12.05.2026