Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք
ՎԱՐԿ

ԲԻԶՆԵՍ ՀԻՓՈԹԵՔ

Ձեռք բեր անշարժ գույք քո բիզնեսի համար՝ Ակբայի բիզնես հիփոթեքով։

Icon

Հարմարավետություն

Վարկերը տրամադրվում են լողացող տոկոսադրույքով՝ առավելագույնը 240 ամիս ժամկետով

Icon

Ճկունություն

Գործում է վարկի ապահովման միջոցների (գրավի) ընտրության և գնահատման ճկուն համակարգ:

Icon

Բազմարժույթային վարկավորում

Վարկը հասանելի է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։ Գումարը փոխանցվում է անմիջապես վաճառողին։

Վարկի նվազագույն գումար
5 մլն ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար կամ 10 000 եվրո
Վարկի առավելագույն գումար
Սահմանված չէ
Արժույթ
ՀՀ դրամ և արտարժույթ
Տևողություն

Նվազագույն ժամկետ սահմանված չէ

Առավելագույնը՝ 240 ամիս

Անվանական տոկոսադրույք

առաջին 36 ամիսը ՀՀ դրամ՝ 12.5%-16.3% 

ԱՄՆ դոլար՝ 8.2%- 12.0% 

Եվրո՝ 7.2%- 11.0%


37-րդ ամսվանից սկսած ՀՀ դրամ՝ 5.7%-9.5% + լողացող բաղադրիչ

ԱՄՆ դոլար՝ 6.7%-10.5% + լողացող բաղադրիչ

Եվրո՝ 6.7%-10.5% + լողացող բաղադրիչ 


Փաստացի տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 13.42-21.75%

Արտարժույթ՝ 7.58-16․8%


Տրամադրվում է
Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին
Ապահովվածություն

Ձեռքբերվող անշարժ գույքը։

Ընդ որում՝ Բիզնես հիփոթեքի առարկա չի կարող լինել բնակարանը կամ բնակելի նշանակության այլ անշարժ գույքը։ Ձեռքբերվող անշարժ գույքի հետ միաժամանակ ապահովման միջոց կարող է(են) հանդիսանալ այլ գրավ(ներ)ը (շարժական, անշարժ գույք, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ և այլն) և/կամ երաշխավորություն(ներ)ը:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝

  • Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
  • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
  • 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ

  • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները: 


Անհրաժեշտ տեղեկատվություն

  • Վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և ԱՁ-ներին՝ անշարժ գույքի ձեռքբերման նպատակով։
  • Բիզնես հիփոթեքները տրամադրվում են այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ովքեր շինարարության ոլորտում վերջին 12, արտադրության ոլորտում վերջին 6, իսկ առևտրի և սպասարկման ոլորտում վերջին 3 ամսվա ընթացքում ունեն անընդհատ աշխատանքային փորձ։
  • Բիզնես հիփոթեքը տրամադրվում է անկանխիկ` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով (գումարը փոխանցվում է վաճառողի ընթացիկ հաշվին)։
  • Վարկի տևողությունը - առավելագույնը 240 ամիս, նվազագույն ժամկետ սահմանված չէ։
  • Վարկի նվազագույն գումարը սահմանվում է 5 մլն ՀՀ դրամ, 10.000 ԱՄՆ դոլար կամ 10.000 եվրո, առավելագույն գումար սահմանված չէ։
  • Բիզնես հիփոթեքների դեպքում սահմանվում է կանխավճար՝ անշարժ գույքի վաճառքի գնի նվազագույնը 30%-ի չափով։ Կանխավճար կարող է չպահանջվել, եթե հաճախորդի կողմից գրավադրվում է լրացուցիչ անշարժ գույք։
  • Բիզնես հիփոթեքները տրամադրվում են առաջին 36 ամսվա ընթացքում հաստատուն, այնուհետև՝ լողացող տոկո­սադրույ­քով։
  • Առաջին 36 ամսվա ընթացքում տոկոսադրույքը կազմում է 12.5-16.3% ՀՀ դրամի, 8.2-12.0% ԱՄՆ դոլարի և 7.2-11.0% եվրոյի համար, 37-րդ ամսվանից սկսած՝ 5.7-9.5% + լողացող բաղադրիչ ՀՀ դրամի, 6.7-10.5% + լողացող բաղադրիչ ԱՄՆ դոլարի և 6.7-10.5% + լողացող բաղադրիչ եվրոյի համար։ Առանձին դեպքերում հնարավոր է բիզնես հիփոթեքի տրամադրումը` ավելի ցածր տոկոսադրույքով։
  • Հաճախորդի գործունեությունից կախված վարկի մարման գրաֆիկը սահմանվում է վարկի մայր գումարի տարեկան հավասարաչափ մարումներով։ Փոփոխվող տոկոսադրույքով վարկերի դեպքում յուրաքանչյուր վճարման ժամանակ հիմնական գումարի մարման չափին գումարվում է գրաֆիկով սահմանված օրվա դրությամբ կուտակվող տոկոսագումարը:
  • Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ։
  • Բիզնես հիփոթեքների համար վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման նպատակով վարկի տրամադրման պահին հաճախորդից գանձվում է միջնորդավճար՝ վարկի գումարի 1%-ի չափով։
  • Բիզնես հիփոթեքի դեպքում վարկի ապահովման միջոց է հանդիսանում ձեռքբերվող անշարժ գույքը։ Ընդ որում՝ Բիզնես հիփոթեքի առարկա չի կարող լինել բնակարանը կամ բնակելի նշանակության այլ անշարժ գույքը։ Ձեռքբերվող անշարժ գույքի հետ միաժամանակ Բիզնես հիփոթեքի ապահովման միջոց կարող է(են) հանդիսանալ այլ գրավ(ներ)ը և/կամ երաշխավորություն(ներ)ը:
  • Անշարժ գույքի գնման նպատակով տրամադրվող Բիզնես հիփոթեքների դեպքում կարող է պահանջվել գնվող անշարժ գույքի ապահովագրում։ Ձեռքբերվող անշարժ գույքի ապահովագրությունն իրականացվում է Բանկի հետ համաձայնեցված ապահովագրական ընկերության միջոցով, Բիզնես հիփոթեքի վարկային պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում՝ տարեկան կտրվածքով: Ապահովագրական գումարը սահմանվում է վարկի գործողության ողջ ժամկետի ընթացքում տարեկան կտրվածքով վարկի մնացորդային գումարի չափով:
  • Բիզնես հիփոթեքների դեպքում վարկ/գրավ հարաբերակցությունը չպետք է գերազանցի 70%-ը։ 
  • Փաստացի տոկոսադրույքը կազմում է 13.24-17.57% ՀՀ դրամ, 8.52-12.68% ԱՄՆ դոլար, 7.44-11.57% ԵՎՐՈ ։ 
  • Լողացող տոկոսադրույքով հիփոթեքային վարկերի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել ֆինանսական կազմակերպության կողմից ոչ ավելի, քան տարեկան երկու անգամ։
  • 36-րդ ամիսը լրանալուց հետո լողացող տոկոսադրույքով վարկերի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամային վարկերի դեպքում սահմանվում է ֆիքսված տարեկան տոկոսադրույքին գումարած 6 ամսվա համար նախատեսված ՀՀ պետական արժեկտրոնային պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության ցուցանիշ, ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի դեպքում՝ ֆիքսված տարեկան տոկոսադրույքին գումարած SOFR տոկոսադրույքը, իսկ եվրոյով տրամադրվող վարկերի դեպքում՝ ԵՎՐԻԲՈՐ տոկոսադրույքը:
  • Տարեկան տոկոսադրույքի փոփոխություն կատարվում է յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսում: SOFR, ԵՎՐԻԲՈՐ և 6 ամսվա համար նախատեսված ՀՀ պետական արժեկտրոնային պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության ցուցանիշի տոկոսադրույքը փոփոխվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին և հուլիսի 1-ին և կլորացվում երկու նիշի ճշտությամբ:
  • Տարեկան անվանական լողացող տոկոսադրույքի առավելագույն և նվազագույն շեմ է սահմանվում վարկային պայմանագրի կնքման պահին գործող տարեկան անվանական լողացող տոկոսադրույք +/- 6%՝ ՀՀ դրամով վարկերի դեպքում, +/- 4%-ը՝ ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի դեպքում։


    Բացառված և հաստատման ենթակա գործունեությունների ցանկ

Բիզնես հիփոթեք

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ
Picture
Հայտի շարունակությունը լրացնելու համար սեղմել «Շարունակել» կոճակը
Էջի վերջին թարմացում՝ 01.06.2026
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: