Ստացիր քո բիզնեսի ընդլայնման և զարգացման ֆինանսավորումը հուսալի գործընկերոջից։
Վարկի առավելագույն չափը որոշելիս հիմք են ընդունվում հաճախորդի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծության արդյունքները:
Հնարավոր է վարկավորում ավելի երկար տևողությամբ: Նվազագույն ժամկետ սահմանված չէ:
ՀՀ դրամ՝ 11.5-17% (փաստացի՝ 13․18-22․8%)
Արտարժույթ՝ 6.5-18% (փաստացի՝ 7.14-23․85%)
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ

| Տևողություն | Անվանական տոկոսադրույք | Փաստացի տոկոսադրույք |
| մինչև 12 ամիս | ՀՀ դրամ - 11.5-14.5% ԱՄՆ դոլար – 7.5-10.5% Եվրո – 6.5-9.5% ՌԴ ռուբլի - 9-12% | ՀՀ դրամ – 14.27-22.72% ԱՄՆ դոլար – 9.81-17.95% Եվրո – 8.72-16.78% ՌԴ ռուբլի -11.46-19.72% |
| 13-60 ամիս | ՀՀ դրամ - 12-17% ԱՄՆ դոլար – 9-15% Եվրո – 7-13% ՌԴ ռուբլի - 10-18% | ՀՀ դրամ - 13.18-20.67% ԱՄՆ դոլար - 9.85-18.30% Եվրո – 7.68-15.98% ՌԴ ռուբլի - 10.95-21.87% |
Անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթանալու համար սեղմել այստեղ․
Ակբա բանկում հաճախորդների հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերիցանկը
Վարկ տրամադրելու դրական որոշման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը,
Վարկի մերժման գործոններն են՝ վերլուծության արդյունքում ստացված անբավարար ֆինանսական ցուցանիշները, հաճախորդի վատ վարկային պատմությունը, անհրաժեշտ ապահովվածության անբավարարությունը/բացակայությունը, Բիզնես խորհրդատուի մասնագիտական կարծիքը, վարկային կոմիտեի մասնագիտական կարծիքը:
Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացանելուց 20 բանկային օրվա ընթացքում,
Հաճախորդին վարկային հայտի քննարկման արդյունքում Բանկի կողմից կայացրած որոշումը հաղորդվում է 1 բանկային օրվա ընթացքում,
Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում,
Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա,
Արտարժութային վարկերի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսանում վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը, ընդ որում տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
Վարկը կարող է մարվել պայմանագրային ժամկետից շուտ, որի դեպքում, հաճախորդը վճարում է վարկի փաստացի ժամկետի համար հաշվարկված տոկոսագումարը, իսկ եթե վարկի գրաֆիկով սահմանված հերթական մարումների միջև ընկած ժամանակահատվածում կատարված մարումների հանրագումարը գերազանցում է վարկի գրաֆիկով սահմանված հերթական վճարման ենթակա ընդհանուր գումարի կրկնապատիկը՝ նաև կրկնապատիկը գերազանցող մասի 0-5 տոկոսը: Բացառություն են կազմում «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված գերփոքր առևտրային կազմակերպություններին տրամադրվող մինչև 5 000 000 ՀՀ դրամի չափով կամ դրան համարժեք արտարժույթով վարկերը, ինչպես նաև գերփոքր անհատ ձեռնարկատերերին տրամադրվող մինչև 5 000 000 ՀՀ դրամի չափով կամ դրան համարժեք արտարժույթով գրավով Բիզնես վարկերը և առանց գրավի (Էքսպրես) բիզնես վարկերը, որոնց պայմանագրային ժամկետից շուտ մարման դեպքում գանձվում է միայն վարկի փաստացի ժամկետի համար հաշվարկված տոկոսագումարը
Ֆինանսական շուկայում Բանկի կողմից ներգրավված և տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների տատանումների և/կամ ֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման և/կամ նման նախադրյալների առկայության և/կամ Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու դեպքում Բանկը կարող է միակողմանիորեն փոփոխե լպայմանագրով սահմանված տոկոսադրույքներն ու միջնորդավճարները` այդ մասին առնվազն 30 օրացուցային օր առաջ ծանուցելով Վարկառուին:
Եթե վարկը տրամադրվում է անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, գյուղատնտեսական և այլ նշանակության տեխնիկայի, սարք և սարքավորումի գրավի հիման վրա, և գույքը գնահատվում է 30մլն ՀՀ դրամ և ավելի, ապա անհրաժեշտ է գույքի գնահատումն իրականացնել նաև Բանկի հետ համագործակցող որակավորված անկախ գնահատողի կողմից:
Վարկը ձևակերպվում է Բանկի Կենտրոնական գրասենյակում և մասնաճյուղերում, բացառությամբ Կոմիտաս, Երիտասարդական, Օպերա, Տերյան, Շինարարներ, Հոմպլեքս մոլ, Գյումրի, Անի, Աշտարակ, Արագած մասնաճյուղերի։ Բանկի մասնաճյուղերի ամբողջական ցանկը։
Վարկի մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ (ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում՝
▫︎ Տույժ/տուգանք,
▫︎ Տոկոսագումար,
▫︎ Մայրգումար:
Ծանոթացեք ստորև.
Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:
Բանկի հետ համագործակցող որակավորված անկախ գնահատող ընկերություններ։
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տուժանք 0.13%-ի չափով։
Վարկավորման համար սպառողի կողմից կարող են կատարվել հետևյալ վճարները՝
Անշարժ գույքի գնահատման ծառայության վճար - 5,000 ՀՀ դրամ և ավելի միջակայքում`կախված գույքի մակերեսից և տեսակից
Նոտարական ծառայության վճար` 3,000 - 15,000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայականի վճար – 2,000-25,000 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանքի (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ) վճար – 10,000 ՀՀ դրամ
Այլ գույքերի գրավադրման հետ կապված վճարներ – 2.000-10.000 ՀՀ դրամ
Բոլոր վճարները ներառվում են փաստացի տոկոսադրույքի հաշվարկում։
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա վարկային հաշվի քաղվածքը և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար։ ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակա քաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը տրմադարվում է.
մինչև 6 ամիս (ներառյալ) վաղեմության դեպքում – անվճար,
6-ից 12 ամիս(ներառյալ) վաղեմության դեպքում – 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
1 տարուց ավելի վաղեմության դեպքում – 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը):
Տեղեկանքները տրամադրվում են՝
դիմումի ներկայացման հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում՝ 5000 ՀՀ դրամ, acba digital համակարգով դիմելու դեպքում՝ 3 000 ՀՀ դրամ (ներառյալ` ԱԱՀ),
նույն աշխատանքային օրը՝ 1 ժամվա ընթացքում 7,000 ՀՀ դրամ (ներառյալ` ԱԱՀ), acba digital համակարգով դիմելու դեպքում՝ 5,000 ՀՀ դրամ (ներառյալ` ԱԱՀ)
առաքման ծառայության միջոցով՝ 6,000 ՀՀ դրամ (ներառյալ` ԱԱՀ), acba digital համակարգով դիմելու դեպքում՝ 4,000 ՀՀ դրամ (ներառյալ` ԱԱՀ)
Փաստաթղթերի կրկնօրինակը տրամադրվում է`
մինչև 3 ամիս վաղեմության դեպքում` 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
3 -12 ամիս վաղեմության դեպքում` 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
3 տարի վաղեմության դեպքում` 5,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
3 տարուց ավել վաղեմության դեպքում` 10,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը):
Հնարավոր լրացուցիչ վճարումների չափի և ներկայացված բոլոր կետերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն՝ Վարկային սակագներ:
Վարկային սակագների նախկին պայմաններ։
Տոկոսագումարի հաշվարկ․
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ կողմից տրամադրվող վարկերի տոկոսագումարը հաշվարկվում է օրական՝ վարկի նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տրամադրվող վարկային գծերի տոոկոսագումարը հաշվարկվում է օրական՝ վարկային գծի օգտագործված գումարի նկատմամբ, հետևյալ բանաձևով․
Օրական տոկոսագումար = Վարկի գումար (մնացորդ) x Տարեկան տոկոսադրույք ÷ 365
Օրական տոկոսագումարի հաշվարկման օրինակ․
Վարկի գումար – 1,000,000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք – 15%
Վարկի ժամկետ – 36 ամիս
Օրական տոկոսագումարը կկազմի․
Վարկի գումար (մնացորդ) × Վարկի տոկոսադրույք ÷ 365 = (1,000,000×15%÷365) = 410.95 ՀՀ դրամ
*մարման չափը կարող է տարբերվել` կախված տվյալ ամսվա օրերի քանակից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ։
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Գրավի բռնագանձում.
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ
Բանկը մասնակցում է ԵՆԲ կողմից ֆինանսավորվող ծրագրին, որի շրջանակներում տրամադրվում են Բիզնես վարկեր գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման և զբոսաշրջության ոլորտներում տարեկան առավելագույնը 11-11.5 % անվանական տոկոսադրույքով և 24-90 ամիս ժամկետով:
Եվրոպական Ներդրումային Բանկը, որը հանդիսանում է Եվրոպական Միության ֆինանսական կազմակերպությունը` ստեղծված Եվրոպական Միության Գործունեության Պակտի 308 հոդվածով, ֆինանսական կազմակերպությունների հետ կողք կողքի մասնակցում է այն ներդրումային ծրագրերում, որոնք կազմում են Եվրոպական Միության նպատակների մաս: Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերը շահառուներին ընձեռում են ֆինանսական առավելություն, որն արտահայտված է վարկի տոկսադրույքի տեսքով: Նշված ֆինանսական առավելությունը կազմում է նվազագույնը 25 բազիսային կետ տարեկան՝ համեմատած այն տարեկան տոկոսադրույքի, որն առաջարկվում է Ակբա բանկի կողմից նմանատիպ վարկերի համար առանց ԵՆԲ-ի ֆինանսավորման:
ԵՆԲ միջոցներով ֆինանսավորվող ենթածրագրերի Բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ հարցերի դեպքում դիմել Ակբա բանկ, acba@acba.am, (+374 10) 31 88 88:
