- Վարկ տրամադրելու դրական որոշման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը,
- Վարկի մերժման գործոններն են՝ վերլուծության արդյունքում ստացված անբավարար ֆինանսական ցուցանիշները, հաճախորդի վատ վարկային պատմությունը, անհրաժեշտ ապահովվածության անբավարարությունը/բացակայությունը, Բիզնես խորհրդատուի մասնագիտական կարծիքը, վարկային կոմիտեի մասնագիտական կարծիքը:
- Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացանելուց 1-20 բանկային օրվա ընթացքում,
- Հաճախորդին վարկային հայտի քննարկման արդյունքում Բանկի կողմից կայացրած որոշումը հաղորդվում է 1 բանկային օրվա ընթացքում,
- Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում,
- Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա,
- Արտարժութային վարկերի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսանում վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը, ընդ որում տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
- Վարկը կարող է մարվել պայմանագրային ժամկետից շուտ, որի դեպքում, հաճախորդը վճարում է վարկի փաստացի ժամկետի համար հաշվարկված տոկոսագումարը, իսկ եթե վարկի գրաֆիկով սահմանված հերթական մարումների միջև ընկած ժամանակահատվածում կատարված մարումների հանրագումարը գերազանցում է վարկի գրաֆիկով սահմանված հերթական վճարման ենթակա ընդհանուր գումարի կրկնապատիկը՝ նաև կրկնապատիկը գերազանցող մասի 0-5 տոկոսը: Բացառություն են կազմում «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված գերփոքր առևտրային կազմակերպություններին տրամադրվող մինչև 5 000 000 ՀՀ դրամի չափով կամ դրան համարժեք արտարժույթով վարկերը, ինչպես նաև գերփոքր անհատ ձեռնարկատերերին տրամադրվող մինչև 5 000 000 ՀՀ դրամի չափով կամ դրան համարժեք արտարժույթով գրավով Բիզնես վարկերը և առանց գրավի (Էքսպրես) բիզնես վարկերը, որոնց պայմանագրային ժամկետից շուտ մարման դեպքում գանձվում է միայն վարկի փաստացի ժամկետի համար հաշվարկված տոկոսագումարը
- Ֆինանսական շուկայում Բանկի կողմից ներգրավված և տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների տատանումների և/կամ ֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման և/կամ նման նախադրյալների առկայության և/կամ Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու դեպքում Բանկը կարող է միակողմանիորեն փոփոխե լպայմանագրով սահմանված տոկոսադրույքներն ու միջնորդավճարները` այդ մասին առնվազն 30 օրացուցային օր առաջ ծանուցելով Վարկառուին:
- Եթե վարկը տրամադրվում է անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, գյուղատնտեսական և այլ նշանակության տեխնիկայի, սարք և սարքավորումի գրավի հիման վրա, և գույքը գնահատվում է 30մլն ՀՀ դրամ և ավելի, ապա անհրաժեշտ է գույքի գնահատումն իրականացնել նաև Բանկի հետ համագործակցող որակավորված անկախ գնահատողի կողմից:
- Վարկը ձևակերպվում է Բանկի Կենտրոնական գրասենյակում և մասնաճյուղերում, բացառությամբ Կոմիտաս, Երիտասարդական, Օպերա, Տերյան, Շինարարներ, Հոմպլեքս մոլ, Գյումրի, Անի, Աշտարակ, Արագած մասնաճյուղերի։ Բանկի մասնաճյուղերի ամբողջական ցանկը։
- Վարկի մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ (ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում՝
- Տույժ/տուգանք,
- Տոկոսագումար,
- Մայրգումար:
- Վարկավորման համար հաճախորդի կողմից կարող են կատարվել հետևյալ վճարները՝
- Անշարժ գույքի գնահատման ծառայության վճար - 5,000 ՀՀ դրամ և ավելի` կախված գույքի մակերեսից և տեսակից,
- Նոտարական ծառայության վճար` 3,000 - 15,000 ՀՀ դրամ,
- Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայականի վճար – 2,000-25,000 ՀՀ դրամ
- Միասնական տեղեկանքի (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ) վճար – 10,000 ՀՀ դրամ,
- Այլ գույքերի գրավադրման հետ կապված վճարներ – 2.000-10.000 ՀՀ դրամ,
- Բոլոր վճարները ներառվում են փաստացի տոկոսադրույքի հաշվարկում։
- Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա վարկային հաշվի քաղվածքը և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար։ ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակաքաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը տրմադարվում է.
- մինչև 6 ամիս (ներառյալ) վաղեմության դեպքում – անվճար,
- 6-ից 12 ամիս(ներառյալ) վաղեմության դեպքում – 2,000 ՀՀ
- 1 տարուց ավելի վաղեմության դեպքում – 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
- Ըստ անհրաժեշտության վարկի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում տեղեկանքի ձևաչափով՝
- դիմումի ներկայացման հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում՝ 5000 ՀՀ դրամ, acba digital համակարգով դիմելու դեպքում՝ 3 000 ՀՀ դրամ (ներառյալ` ԱԱՀ),
- դիմումի ներկայացման նույն աշխատանքային օրը՝ 1 ժամվա ընթացքում- 7000 ՀՀ դրամ, acba digital համակարգով դիմելու դեպքում՝ 5 000 ՀՀ դրամ (ներառյալ` ԱԱՀ),
- մեկից չորս աշխատանքային օրերի ընթացքում՝ առաքման ծառայության միջոցով- 6000 ՀՀ դրամ, acba digital համակարգով դիմելու դեպքում՝ 4 000 ՀՀ դրամ (ներառյալ` ԱԱՀ)։
Ծանոթացեք ստորև.
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տուժանք 0.13%-ի չափով։
Վարկի տոկոսագումարի հաշվարկման օրինակ՝
- Վարկի գումար – 3,000,000 ՀՀ դրամ
- Վարկի տոկոսադրույք – 15%
- Վարկի սուբսիդավորվող տոկոսադրույք – 10%
- Վարկի չսուբսիդավորվող տոկոսադրույք – 5%
- Վարկի ժամկետ – 24 ամիս
- Օրական տոկոսագումարը կկազմի Վարկի գումար (մնացորդ) x Վարկի տոկոսադրույք /
- 365 = (3,000,000 x 15%/365) = 1232,87 ՀՀ դրամ:
- Հաճախորդի կողմից վճարվող օրական տոկոսագումար (3,000,000 x 5%/365) = 410.95 ՀՀ դրամ։
Վարկի սուբսիդավորվող և չսուբսիդավորվող տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդի հիման վրա: Հաճախորդի կողմից վճարման ենթակա է չսուբսիդավորվող
տոկոսագումարը:
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է
ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ:
Գրավի բռնագանձում
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։

www.fininfo.am
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»։
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ
abcfinance.am
arca.am