Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք
ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

ՀԵՏՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԱԿՐԵԴԻՏԻՎ

Հետֆինանսավորմամբ ակրեդիտիվը հնարավորություն է տալիս գնել ապրանք՝ առանց անմիջապես վճարելու։ Բանկը վճարում է մատակարարին, իսկ դու վերադարձնում ես գումարը հետաձգված ու մատչելի պայմաններով։

Icon

Հարմար գործընթաց

Ակրեդիտիվի բացումը և գործարկումը ձևակերպվում է պարզ գործընթացով։ Պահանջվող փաստաթուղթը հիմնականում նախնական հաշիվ-ապրանքագիրն է։

Icon

Մատակարարի վստահություն

Հետֆինանսավորմամբ ակրեդիտիվն ավելացնում է քո բանկային հուսալիությունը։ Մատակարարը վստահ է, որ բանկը կվճարի ապրանքի դիմաց։

Icon

Գրավի ճկուն պայմաններ

Հնարավոր է որպես գրավ ներկայացնել հենց ձեռք բերվող գույքը։ Սա բեռ չի դառնում բիզնեսիդ մնացած ակտիվների համար։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Սակագներ
Դիմում
506.48 KB
Գործարքի իրականացման հաջորդական քայլեր

Անհրաժեշտ տեղեկատվություն

1. Ի՞նչ տեսակի ապրանքների գնման դեպքում կարող է թողարկվել հետֆինանսավորմամբ ակրեդիտիվ.

- Հետֆինանսավորմամբ ակրեդիտիվը թողարկվում է հիմնական միջոցների ձեռքբերման համար, սակայն քննարկելի է նաև շրջանառու միջոցների դեպքում։

2. Արդյո՞ք Հետֆինանսավորմամբ ակրեդիտիվի կիրառման դեպքում ներմուծվող ապրանքի դիմաց վճարվում է ապրանքը գնորդին հասնելուց հետո.

- Ակրեդիտիվի շրջանակներում վճարումն իրականացվում է պահանջվող փաստաթղթերի դիմաց՝ համաձայն ակրեդիտիվով սահմանված վճարման պայմանների (անմիջական վճարում, հետաձգված վճարում), և անկախ է ապրանքը փաստացի առաքման վայր հասնելուց:

3. Ինչպիսի՞ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել Հետֆինանսավորմամբ ակրեդիտիվի թողարկման համար.

- Փաստաթղթային ակրեդիտիվը թողարկվում է համաձայն հաճախորդի հրահանգների (դիմումի): Բացի այդ, ակրեդիտիվի թողարկման նախապայման է հանդիսանում վաճառողի կողմից դուրս գրված նախնական հաշիվ-ապրանքագիրը։

 

Էջի վերջին թարմացում՝ 21.07.2026