«ԱԿԲԱ ԽՈՒՄԲ» ֆինանսական խմբի1 (այսուհետ՝ Խումբ) անդամները սույն համաձայնության ստորագրումից հետո մինչև ինձ հետ վարկային (փոխառության, վարկային որևէ այլ պրոդուկտի և այլն) պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) կնքումը (կամ մինչև ինձ հետ Պայմանագիր չկնքելու վերաբերյալ որոշման կայացումը) վարկի (և/կամ վարկային այլ պրոդուկտի) տրամադրման նպատակով հարցումներ* կատարեն (հարցումները նվազեցնում են վարկային սքորը) «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին և վերջինիս խնդրում եմ Խմբի անդամներին տրամադրել իմ ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների, հարկային պարտավորությունների, հարկային հաշվետվություններում ներառվող ցանկացած այլ տվյալի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք Խմբի անդամների կողմից կարող են հաշվի առնվել ինձ հետ Պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս:
Խմբի անդամների կողմից Պայմանագիր կնքելու դեպքում Պայմանագրի գործողության ողջ ընթացքում, իսկ գլխավոր վարկային պայմանագրի առկայության դեպքում նաև վերջինիս գործողության ողջ ընթացքում ցանկացած պահի առանց ինձ նախապես տեղյակ պահելու գործող վարկի (և/կամ վարկային այլ պրոդուկտի) մոնիտորինգի* (չի ազդում վարկային սքորի վրա) նպատակով հարցումներ կատարեն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն Խմբի անդամներին տրամադրի իմ բոլոր ֆինանսական պարտավորությունների, հարկային պարտավորությունների, հարկային հաշվետվություններում ներառվող ցանկացած այլ տվյալի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ:
I hereby agree that: