Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Գյումրիում նոր հասցեում կգործի Ակբա բանկի «Շիրակ» մասնաճյուղը
2024-07-31

Ակբա բանկի նոր ու ժամանակակից լուծումներով հագեցած «Շիրակ» մասնաճյուղը Գյումրիում այսուհետ կգործի նոր՝ Աբովյան 256 հասցեում (Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կողքին)։

Նոր հասցեում գործող «Շիրակ» մասնաճյուղում Ակբա բանկն իր բոլոր հաճախորդներին և գործընկերներին կտրամադրի բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները։

«Նոր հասցեում գործող «Շիրակ» մասնաճյուղում հաճախորդների սպասարկման պայմաններն ավելի են բարելավվել, հաշվի ենք առել հաճախորդների պահանջները և շեշտը դրել ենք սպասարկման որակի մակարդակի բարձրացման վրա։ Կարծում եմ, որ Գյումրիում տեղի ունեցող բոլոր դրական փոփոխությունների կողքին այստեղ բանկային ծառայությունների կարիքն ավելանալու է, և մենք պատրաստ ենք մեր աշխատանքով նպաստել Գյումրիի զարգացմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Շիրակ» մասնաճյուղը գործելու է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:30-17:30-ը (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30):

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 01.08.2024 15:18