Loading...
Media image

Բիզնես-դասընթացներ ՓՄՁ ղեկավարների համար


Բանկի կողմից իրականացվող բիզնես-դասընթացների ծրագիրը ներառում է բիզնեսի զարգացման բոլոր փուլերում  առանցքային համարվող հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ցանկը շուտով կհամալրվի մեր գործընկերների համար օգտակար այլ թեմաներով:


Դասընթացները հասանելի են բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, ովքեր մասնակցության ցանկություն կհայտնեն, անկախ նրանից նրանք հանդիսանում են բանկի հաճախորդ, թե ոչ:

Փոքր և միջին բիզնեսի օժանդակման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել  ցանկացողները կարող են գրանցվել զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՝  010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ:

Հերթական դասընթացները տեղի կունենան ս.թ. մայիսի 24-ից 27-ը և անվճար կլինեն բոլոր մասնակիցների համար:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025