
Ակբա
բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների
որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ
առաջարկելու նպատակով։
Սեփական
վճարային
պրոցեսինգի համակարգի գործարկմամբ պայմանավորված, սույն թվականի նոյեմբերի 17-ից 18-ը բանկում իրականացվելու են պլանային տեխնիկական աշխատանքներ, որոնց ընթացքում սահմանափակվելու է բանկի կողմից թողարկված վճարային քարտերի հասանելիությունը։
Տեխնիկական աշխատանքների ընթացքում ֆինանսական անհարմարություններից խուսափելու համար բանկն առաջարկում է նախապես
կատարել
հետևյալ քայլերից որևէ մեկը.
Ժամանակավոր սահմանափակումներ
Նոյեմբերի 17-ին՝
ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 09:00-ն, քարտերով գործարքներն ու acba digital-ում քարտային ծառայությունները ժամանակավորապես անհասանելի կլինեն։
Նոյեմբերի
15–18. ժամանակավորապես չեն գործի նոր քարտերի պատվիրման, փոխարինման և վերաթողարկման ծառայությունները։
Նոյեմբերի
17. acba digital-ով և բանկի տերմինալներով վարկերի մարում հնարավոր կլինի կատարել մինչև 20:00-ն։
Նոյեմբերի 17.
«Հոմպլեքս» մասնաճյուղը կգործի մինչև 19:30-ը։
Նոյեմբերի 18.
ժամը 09:00-ից 16:00-ն անհասանելի կլինեն Apple Pay/Google Pay թվային քարտերով և արտասահմանում կատարվող գործարքները: Այս ժամանակահատվածում Հայաստանում գործարքները հնարավոր է իրականացնել ֆիզիկական քարտերով։