Loading...
Media image

Ներդրվել է քարտերով էլեկտրոնային առևտրի անվտանգության նոր համակարգ:

Նպատակ ունենալով խթանել քարտերով էլեկտրոնային առևտրի զարգացումը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է Visa և MasterCard քարտերով ինտերնետում վճարումների իրականացման ժամանակակից անվտանգության համակարգ՝ պաշտպանելով իր քարտապանների վճարումները 3D Secure ամենաառաջադեմ տեխնոլոգիայով:

 

3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս Verified By Visa և MasterCard SecureCodeտարբերանշանները կրող կայքերում ինտերնետային վճարումներ իրականացնելիս նույնականացնել  քարտապանին, քանի որ յուրաքանչյուր իրականացվող վճարում պետք է հաստատվի մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, որը SMS հաղորդագրության միջոցով ուղարկվում է քարտապանի Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին:

 

Բանկում գրանցված բջջային հեռախոսահամար չունենալու կամ գրանցված համարի փոփոխման դեպքում,Verified By Visa և MasterCard SecureCode սերտիֆիկատ ունեցող կայքերում գործարքները կմերժվեն՝ մինչև Բանկում հաճախորդի ճիշտ հեռախոսահամարի գրանցումը:

 

Ուստի, 3D Secure անվտանգության համակարգից օգտվելու համար խորհուրդ ենք տալիս համոզվել, որ Բանկում գրանցված է Ձեր  գործող բջջային հեռախոսահամարը:

 

3D Secure ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով Բանկի հեռախոսային սպասարկման կենտրոն 010 31 88 99 հեռախոսահամարով:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025