Loading...
Media image

Բիզնես - դասընթացներ ՓՄՁ հաճախորդների համար

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել բիզնես-դասընթացներ` նպատակ ունենալով  աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում: Հաճախորդներին բիզնես-դասընթացների ընթացքում ներկայացվել են հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացներն այսուհետ կազմակերպվելու են ոչ միայն Բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլ նաև Բանկի հաճախորդ չհանդիսացող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, որոնք ցանկություն կունենան մասնակցելու դասընթացներին: Փոքր և միջին  բիզնեսի
օժանդակման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել ցանկացողները կարողեն բիզնես-դասընթացներին մասնակցության համար գրանցվել՝ զանգահարելով Բանկի հեռախոսային կենտրոն՝ 010 31 88 88 հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ:

Հերթական դասընթացները տեղի կունենան ս.թ. նոյեմբերի 24 -27-ը

 
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025