Loading...
Media image

Բարեգործական ֆուտբոլային հանդիպում Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ


Հոկտեմբերի 2-ին, ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ «Փյունիկ» ակումբի մարզադաշտում տեղի ունեցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների բարեգործական հանդիպումը:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հավաքականի կազմում հանդես եկավ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, “Փյունիկ” ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը: Բավականին հետաքրքիր մրցապայքարում ընթացող խաղն ի վերջո ավարտվեց 1:1 հաշվով:


Բարեգործական ֆուտբոլային հանդիպման ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռքբերմանը:

Ֆուտբոլայհին երեկոյի նկարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Բարեգործական խաղ Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025