Loading...
Media image

Վարկեր կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի միջոցով

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներդրել է պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրման առցանց համակարգ՝ համալրելով հաճախորդներին հեռավար սպասարկելու հնարավորությունները։

Առանց Բանկ այցելելու այսուհետ հնարավոր կլինի սպառողական և գյուղատնտեսական վարկերի, ինչպես նաև վարկային գծերի համար պայմանագրերը ստորագրել էլեկտրոնային եղանակով:

Նոր լուծումը Բանկ-հաճախորդ հարաբերությունները բարձրացնում է որակապես նոր մակարդակի, որի շնորհիվ հաճախորդը և՛ խնայում է իր ժամանակը, և՛ ներկա փուլում մնալով տանը՝ չի վտանգում իր և այլ անձանց առողջությունը:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առաջիկայում նախատեսում է պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրման հնարավորությունները տարածել նաև բանկային այլ ծառայությունների վրա:

Հաշվի առնելով հեռավար սպասարկման առավելություններն ու նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կրկին հորդորում է օգտվել՝

  • ACBA Mobile հավելվածի ծառայություններից,
  • Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից,


Էլեկտրոնային եղանակով պայմանագրերի ստորագրման մասին մանրամասն ծանոթացեք հղմամբ՝ Էլ. եղանակով պայմանագրերի ստորագրում

Ավելին կարող
եք իմանալ՝ զանգահարելով Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին (010 31 88 88, 010 31 99 99) կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեյսբուքյան էջին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025