Ս. թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը Բանկը տրամադրում է ԱՄՆ դոլարով և եվրոյով Նվազեցվող սահմանաչափով վարկային գծերը, Չվերականգնվող քարտային վարկային գծերը և Դրամական միջոցների գրավային ապահովվածությամբ վարկային գծերը սկսած 15% տոկոս տարեկան տոկոսադրույքով:
Վարկային գծերի տրամադրման պայմանները՝
1. Մինչև 1,000,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթով առանց գրավային ապահովվածության` ֆինանսական հոսքի և/կամ միայն երաշխավորության հիման վրա տրամադրվող Նվազեցվող սահմանաչափով և Չվերականգնվող քարտային վարկային գծեր.
- գործող պրոդուկտ ունեցող, նաև միայն Ապառիկ տեղում պրոդուկտ ունեցող հաճախորդների համար - 16 % տարեկան տոկոսադրույքով,
- Նոր հաճախորդների համար - 17% տարեկան տոկոսադրույքով, եթե վարկի գումարը մեծ է 1,000,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթից,
- Նոր հաճախորդների համար - 18% տարեկան տոկոսադրույքով, եթե վարկի գումարը փոքր է 1,000,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթից,
2. Գրավային ապահովվածությամբ Նվազեցվող սահմանաչափով վարկային գծեր և Չվերականգնվող քարտային վարկային գծեր.
- Գործող պրոդուկտ ունեցող, նաև միայն Ապառիկ տեղում պրոդուկտ ունեցող հաճախորդների համար - 15 % տարեկան տոկոսադրույքով,
- Նոր հաճախորդների համար - 16% տարեկան տոկոսադրույքով, եթե վարկի գումարը մեծ է 1,000,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթից,
- Նոր հաճախորդների համար - 17% տարեկան տոկոսադրույքով, եթե վարկի գումարը փոքր է 1,000,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթից:
3. Դրամական միջոցների գրավային ապահովվածությամբ վարկային գծեր` 15 % տարեկան տոկոսադրույքով: