Loading...
Media image

Ակբա բանկը մասնակցել է COP 28-ին

COP համաժողովն այս պահին աշխարհում գործող ամենալայն հարթակն է, որն ամեն տարի իր հարկի տակ է հավաքում աշխարհի երկրների առաջնորդներին, բնապահպաններին, ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցներին՝ քննարկելու և լուծումներ գտնելու բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ։

Շրջակա միջավայրի պահպանությունը տարիներ շարունակ Ակբա բանկի ռազմավարության անբաժան մասն է և բանկն իր ամենօրյա գործունեության շրջանակում աշխատում է մի կողմից լայն շրջանակների իրազեկման ուղղությամբ, մյուս կողմից տարբեր քաղաքականությունների միջոցով ներազդում է բնության պահպանության գործին։

Բանկն իր ռազմավարության շրջանակում առաջնահերթ է համարում ՄԱԿ-ի «Կայուն զարգացման» նպատակների կատարումը՝ համոզված լինելով, որ բանկային համակարգն առանցքային դեր ունի շրջակա և սոցիալական միջավայրերի կայուն զարգացման գործում։

Բանկն այսօր էլ իր միջազգային գործընկերների հետ աշխատում է բնապահպանական հիմնախնդիրների շուրջ՝ ձևավորելու ավելի համակարգված մոտեցումներ, որոնք կլինեն չափելի, ավելի հստակ կառավարելի, հասարակության համար տեսանելի, և որ ամենակարևորն է՝ հասարակությանն ամենօրյա վարքով մասնակից դարձնել այդ հույժ կարևոր խնդրի լուծմանը։

Բնությունը փրկելը հանդիսավոր միջոցառում չէ։ Բնությունը փրկում ենք մենք և Դուք փոքր քայլերով ամեն օր:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025