Loading...
Media image

Բիզնես դասընթացները հասանելի են դառնում նաև մարզերում

 

   ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնեսդասընթացների շարքը՝ դրանք հասանելի դարձնելով նաև հանրապետության մարզերում:

   
    Հերթական բիզնես դասընթացները տեղի ունեցան ս.թ. փետրվարի 21-ին և 22-ին՝ էջմիածին քաղաքում և ներառեցին «Շրջանառու կապիտալի ավելացում», «Բիզնես ցիկլերի և ապրանքանյութական պաշարների կառավարում» թեմաները: Դասընթացներին մասնակցեցին Արմավիրի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 30 ներկայացուցիչներ:

    2013 թվականին  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջինն էր ՀՀ-ում, որ հանդես եկավ նմանատիպ նախաձեռնությամբ, իսկ 2015 թվականից դասընթացները հասանելի դարձան նաև բանկի հաճախորդ չհանդիսացող ձեռնարկությունների ղեկավարներին: Այժմ մենք այս նախաձեռնությունը տեղափոխում ենք մարզեր՝ կարևորելով համագործակցությունը Հայաստանի բոլոր համայնքների բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ: «Սա է սոցիալապես պատասխանատու բիզնեսը», - ասաց բանկի Զարգացման վարչության պետ Արսեն Մելքոնյանը:

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից մինչ օրս կազմակերպված 43 դասընթացներին մասնակցել են ավելի քան 500 ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 300 կազմակերպություններից: Դասընթացները վարում են Բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը և մարքեթինգին վերաբերող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025