Loading...
Media image

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Արդշինբանկը առավել հարմարավետ են դարձնում քարտապանների սպասարկումը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Արդշինբանկի համագործակցության արդյունքում այսուհետ երկու բանկերի ArCa, VISA և MasterCard քարտապանները կկարողանան բանկոմատներից կանխիկացման գործարքներ իրականացնել իրենց բանկում գործող սակագներով:


Ս.թ. հունիսի 20-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ArCa, VISA և MasterCard տեսակի քարտերը Արդշինբանկի բանկոմատներում կսպասարկվեն ըստ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների: Միևնույն ժամանակ Արդշինբանկի վերոնշյալ քարտերի սպասարկումը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատներում կիրականացվի համաձայն Արդշինբանկի բանկոմատներում կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:


Արդշինբանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ VISA և MasterCard տեսակի քարտերի հաճախորդների համար նմատատիպ հնարավորություն գործում է նաև ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներից օգտվելիս:


ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025