Loading...
Media image

Բացահայտեք ACBA Mobile Banking հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունները

ACBA Mobile Banking բջջային հավելվածի միջոցով կարող եք` կատարել փոխանցումներ Ձեր հաշիվների միջև, այդ թվում փոխանցումներ կարող եք իրականացնել նաև ՀՀ տարածքում գործող  ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտաժութային փոխարկումներ, ստանալ Ձեր պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հավելվածի   առավելություններին և հնարավորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ ACBA Mobile բջջային հավելվածի Demo տարբերակի միջոցով , որտեղ հնարավորություն կստանաք առանց հավելվածը ներբեռնելու ուսումնասիրել այն:

ACBA Mobile բջջային հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից  և դիմելով Բանկի մասնաճյուղ` իրականացնել ակտիվացման գործողությունները:

Հավելվածի բոլոր գործառույթներին կարելի է ծանոթանալ այստեղ` ACBA Mobile Banking
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025