Loading...
Media image

«Սուպերհաղորդակցվողները»․ հայերեն է թարգմանվել համաշխարհային բեսթսելլեր

Ժամանակակից բիզնես միջավայրում հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից մեկը արդյունավետ հաղորդակցությունն է։

Հայկական բիզնես համայնքում այս կարևոր հմտությունը զարգացնելու նպատակով Ակբա Բիզնես ակումբի նախաձեռնությամբ և Ակբա բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը հայերեն է թարգմանել և հանրությանը ներկայացրել Պուլիցերյան մրցանակակիր Չարլզ Դահիգի «Սուպերհաղորդակցվողները» համաշխարհային բեսթսելլերը։

Գիրքը բացահայտում է հաղորդակցության գաղտնիքներն ու այն հմտությունները, որոնց միջոցով որոշ մարդիկ կարողանում են հեշտությամբ հաղորդակցվել ցանկացած զրուցակցի հետ, արդյունավետ լուծել կոնֆլիկտները, ճիշտ հասկացնել սեփական ուղերձները և ձևավորել խորը, վստահելի ու ամուր գործընկերային հարաբերություններ։

            «Ակբա Բիզնես ակումբի նպատակներից մեկը հայկական բիզնես միջավայրում նեթվորքի զարգացումն է։ Եվ «Սուպերհաղորդակցվողները» գիրքն ուղիղ թիրախավորում է հենց այն խնդիրները, որոնք հաճախ հանդիպում են հայաստանյան բիզնես միջավայրում։ Այդ խնդիրներից մեկը հաղորդակցությունն է, իսկ այս գրքի տեղեկատվության նույնիսկ մեկ օրինակի կիրառումը կարող է հաջորդ օրը էական փոփոխություն բերել բիզնես նեթվորք կառուցելիս»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։

«Մեզ շատ հաճախ թվում է, թե մեր մտքերը մենք պարզ ենք արտահայտում, և մեր դիրքորոշումը, տեսակետն ու նպատակները հեշտ ենք փոխանցում դիմացինին։ Մինչդեռ հետո պարզվում է, որ մարդիկ իրար սխալ են հասկացել և ինֆորմացիան չեն կարողացել միմյանց փոխանցել։ Ես ինքս Ակբա Բիզնես ակումբի անդամ եմ. այստեղ կան մարդիկ, որոնք ունեն ձեռնարկություններ, ընկերություններ և պետք է շփվեն բազմաթիվ այլ մարդկանց հետ։ Այս առումով կարծում եմ, որ գիրքը օգտակար կլինի հատկապես Ակբա Բիզնես ակումբի անդամների համար»,- նշել է Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

Հաղորդակցական խնդիրների հաղթահարումն ու ճիշտ երկխոսության կառուցումը վճռորոշ են ինչպես արտաքին գործընկերների, հաճախորդների ու այլ շահառուների հետ բանակցություններում, այնպես էլ ընկերությունների ներսում՝ թիմերի և ղեկավարների միջև։ Գրքում ներառված պարզ, բայց գործնական հմտություններն ու լուծումներն օգնում են կիրառել ստացված գիտելիքներն անմիջապես հաջորդ իսկ օրվանից՝ էապես բարձրացնելով հաղորդակցության արդյունավետությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Էջի վերջին թարմացում՝ 15.09.2026