
Ակբա բանկը Լոռու մարզում Հայաստանի բանկերի միության կողմից նախաձեռնած համաժողովում ներկայացրել է հատուկ առաջարկներ՝ բիզնեսների ֆինանսավորման և զարգացման համար։
Ակբա բանկը Լոռու մարզում գործում է արդեն 28 տարի՝ նպաստելով մարզի ժամանակակից գյուղատնտեսության, առևտրի, արդյունաբերության, տրանսպորտի, տուրիզմի և շինարարության ոլորտների արդիականացմանն ու զարգացմանը։
«Ակբա բանկը մարզերում աշխատելու երկար տարիների փորձ ունի։ Այսօր պետք է մասնավոր և պետական հատվածները միասին քննարկեն և պարզեն, թե ինչ նոր գործիքներով է հնարավոր խթանել ձեռներեցությունը, որպեսզի մարզն ավելի հետաքրքիր դարձնենք ձեռներեցների և նոր ներդրումների համար։ Կարևոր է նաև ոչ ֆինանսական գիտելիքների տրամադրումը, որն Ակբա բանկը տարիներ շարունակ իրականացրել և շարունակում է իրականացնել անվճար բիզնես դասընթացների միջոցով»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Ակբա բանկը, ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Լոռու մարզում, ունի ուժեղ ներկայացվածություն. շուկայի մասնաբաժինը կազմում է ավելի քան 17%: Այս պահին բոլոր փոքր ու միջին ձեռնարկությունների համար ունենք հատուկ առաջարկներ։ Հաշվի առնելով նաև տուրիզմի ուղղությամբ մարզի մասնագիտացումը, Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի շրջանակում առաջարկում ենք հատուկ ֆինանսավորում՝ ՀՀ դրամի դեպքում սկսած 11%-ից։ Բացի այդ՝ ունենք հատուկ առաջարկներ կին գործարարների և երիտասարդ ձեռնարկատերերի համար»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ կորպորատիվ բիզնեսի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Հակոբյանը։