
MasterCard ընկերությունն իրականացնում է խրախուսական նոր ծրագիր, որի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ MasterCard և Maestro քարտեր ունեցող հաճախորդները կստանան խրախուսական նվերներ՝ կատարելով անկանխիկ վճարումներ իրենց քարտերով ս.թ օգոստոսի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում:
Խրախուսական ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է նվերների ստացման կենտրոններ ներկայացնել 8 կտրոն՝ յուրաքանչյուրն առնվազն 8000 ՀՀ դրամի և ստանալ կինոյի 2 տոմսի հավաստագիր:
Ակցիայի, նվերների քանակի, ստացման կենտրոնների, դրանց աշխատանքային օրերի և ժամերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ www.cinematimemc.am կայքում: