
Աղվերանում կայացավ «Ներքին աուդիտորների ինստիտուտ Հայաստան»-ի հոբելյանական կոնֆերանսը, որին հաջորդեց անդամների տարեկան հանդիպումը:
Կոնֆերանսի ընթացքում ծավալվեցին ակտիվ քննարկումներ, հնչեցին կառուցողական առաջարկներ և իրականացվեց փորձի փոխանակում։ Հնչեցվեց հանրային հատվածում աշխատանքային խմբերում ներգրավվածության վերաբերյալ առաջարկ, որը դրական արձագանք ունեցավ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից:
Ներկայացվեցին Ինստիտուտի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև վերընտրվեց ՆԱԻ-Հայաստանի խորհրդի կազմը՝ որում ընդգրկվեցին երկու նոր անդամ:
Կոնֆերանսի գլխավոր հովանավորն էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ: