
Ակբա Բիզնես ակումբում գործարարների քննարկման առանցքում այս անգամ շուկայական մրցակցությունն էր՝ Հարվարդի բիզնես դպրոցի պրոֆեսոր Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերի մոդելի տեսանկյունից։ Հանդիպման խոսնակը Rearrange փոդքասթի հիմնադիր Նարեկ Ամիրխանյանն էր։
Հանդիպմանը գործարարները տարբեր օրինակների միջոցով հնարավորություն ստացան վերլուծել, թե ինչպես է մրցակցության ինտենսիվությունն ազդում բիզնեսի շահութաբերության վրա՝ համադրելով ԱՄՆ փորձն ու Հայաստանի շուկան։
«Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որտեղ մեր ակումբի անդամները հնարավորություն են ստանում նոր կապեր հաստատել, ներկայացնել իրենց փորձը, ինչպես նաև ստացված փորձից ու գիտելիքներից ելնելով՝ փոխել իրենց բիզնես գործընթացները։ Ակումբի միջոցառումները կազմակերպելիս մեր հիմնական նպատակն է առաջարկել այնպիսի թեմաներ, որոնք ոչ միայն կարող են էական հետաքրքրություն առաջացնել մեր գործընկերների շրջանում, այլև մոտիվացնել, որպեսզի նրանք ստացված գիտելիքների միջոցով էլ ավելի զարգացնեն իրենց բիզնեսն ու բարելավեն արդյունավետությունը»,- նշում է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։
«Նման հանդիպումները հետաքրքիր են ու կարևոր, քանի որ այստեղ գտնվող մարդիկ ունեն տարբեր բիզնեսներ և քննարկումները կայանում են իրական օրինակների շուրջ։ Ակբա Բիզնես ակումբն իսկապես յուրահատուկ հարթակ է և կարևոր է գործարարների համար, որտեղ միշտ հնարավոր է սովորել»,-նշում է Rearrange փոդքասթի հիմնադիր Նարեկ Ամիրխանյանը։
Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնել է բիզնես ակումբ՝ գործարարների համար դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են.
Մանրամասն՝ տեսանյութում։