Loading...
Media image

FinnoWay Armenia-ում ներկայացվել է Ակբա բանկի դերը Հայաստանի թվային փոխակերպման գործընթացում

Հայաստանում կազմակերպված ֆինանսական տեխնոլոգիաների համաժողովի՝  FinnoWay Armenia-ի շրջանակում ֆինանսական կառույցների, տեխնոլոգիական ընկերությունների և կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են հարկային վարչարարության թվայնացման և բիզնես գործընթացների թափանցիկության կարևորությունը։

Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը համաժողովի ընթացքում կազմակերպված պանելային քննարկմանը խոսել է հանրային ծառայությունների թվայնացման գործընթացում Ակբա բանկի ակտիվ մասնակցության մասին։

«Մենք ստեղծում ենք թվային կամուրջ՝ մասնավոր և պետական հատվածների միջև։ Կառուցում ենք համակարգ, որտեղ հաջողում  է թե՛ պետությունը, թե՛ մասնավոր հատվածը և թե՛ քաղաքացին։  Շատ կարևոր է պետության այն տեսլականը, որ ինչ-որ կետում հանրային բոլոր ծառայությունները պետք է թվայնացվեն։ Որպես բանկ, դա մեզ հնարավորություն կտա մեր հաճախորդներին մատուցել հավելյալ արժեք ունեցող ծառայություններ` ինտեգրելով նաև պետական ծառայությունները  մեկ անվտանգ ու վստահելի  պլատֆորմում»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։

            Մանրամասն՝ տեսանյութում։

Էջի վերջին թարմացում՝ 08.05.2026