Loading...
Media image
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Ակբա բանկն իր փորձն է ներկայացրել կիբեռանվտանգության ոլորտում

«Կիբեռանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն». այս խորագրով Silicon Mountains RISE համաժողովի ընթացքում կայացած պանելային քննարկմանը ներկայացվել են կիբեռհարձակումների հետևանքներն ու դրանց կանխարգելման արդյունավետ եղանակները։ Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն անդրադարձել է տեխնոլոգիական նորագույն լուծումների կարևորությանն ու դերին, ինչպես նաև դրանցից բխող հնարավոր ռիսկերի կառավարմանը։

«Տեխնոլոգիական զարգացումները, փոփոխությունները բիզնեսի համար շատ մեծ հնարավորություններ են ընձեռում արագ զարգանալու համար։ Բայց կան նաև ռիսկեր, որոնց պետք է անընդմեջ ուշադրության կենտրոնում պահել։ Ակբա բանկում այս ռիսկերը անդադար մշտադիտարկվում են բանկի հատուկ ստորաբաժանումների կողմից»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

 Ակբա բանկում ներդրված են միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին համապատասխան անվտանգության համակարգեր, որոնց միջոցով շուրջօրյա վերահսկվում և կանխարգելվում են հնարավոր սպառնալիքները։

«Մեր բանկի համար շատ կարևոր է հաճախորդների վստահությունը, որի ուղղությամբ բանկն անընդհատ աշխատանքներ է իրականացնում։ Անվտանգության միջազգային ստանդարտներին բանկի համապատասխանեցումը վկայում է, որ Ակբան կիբեռանվտանգության ուղղությամբ ճիշտ ճանապարհով է շարժվում»,- նշել է Ակբա բանկի տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության տնօրեն Վաղարշակ Իսկանդարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Էջի վերջին թարմացում՝ 05.06.2026
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: