Loading...
Media image

Սկիզբը՝ հողից. Ակբա բանկի հիմնադրման 30-ամյակն է

Ակբա բանկը գործունեությունը մեկնարկել է գյուղացու ստեղծած արժեքին ու աշխատանքին հավատալու գաղափարից:

Դեռ 30 տարի առաջ բանկի մեկնարկած ճանապարհի հիմքում փոխվստահության գաղափարն էր, որն առ այսօր շարունակում է մնալ բանկի գործունեության հիմնասյունն ու Ակբայի արժեհամակարգի անբաժանելի մասը։

Սկսելով ֆինանսական և տեխնիկական սահմանափակ միջոցներով՝ Ակբան այսօր  Հայաստանի համակարգային բանկերից է ու ոլորտի առաջատարներից, որն անընդմեջ զարգացնում է տրամադրվող ծառայությունները՝ նպաստելով Հանրապետության զարգացմանը։

«Բանկի գործունեության ազդեցությունը կարելի է չափել ոչ միայն ֆինանսներով, այլև իրականացրած զարգացման ծրագրերով։ Հայաստանում Ակբա բանկը նպաստել է համայնքների համաչափ զարգացմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպես նաև բնապահպանական, առողջապահական, կրթական ու մշակութային բազմաթիվ նախագծերի կայացմանը։ Բիզնեսն ու հանրային արժեք ստեղծելը փոխլրացնում են միմյանց։ Ակբայի առաջին 30-ամյակը հուսալի հիմք է հաջորդ 30 տարիների համար․ շարունակելու ենք անդավաճան մնալ մեր արժեքներին, գաղափարներին ու միասին կերտելու ենք բանկի ապագան»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբա բանկն իր ճանապարհը սկսել է Հայաստանի դաշտերից, Հայաստանի համայնքներից։ Մեր հիմնադիրները և առաջին աշխատակիցները գնացել են այնտեղ, որտեղ ուրիշները տատանվել են գնալ»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ  Սոնա Իշխանյանը։

«Ձեր ազդեցությունը շատ լայն եմ համարում։ Ակբան շատ հարցերում առաջամարտիկ է, և ես ցանկանում եմ, որ սա պահպանվի և էներգիան միայն շատանա։ Ակբա բանկը նաև միջազգային կազմակերպությունների հետ շատ երկար տարիների աշխատանքային փորձ ունի, ինչը շատ օրինակելի փորձ է Հայաստանի Հանրապետության համար։ Այս 30 տարիների ընթացքում այն, ինչ Ակբա բանկն արել է, շատ համահունչ է հենց Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի զարգացումներին։ Ցանկանում եմ, որ Ակբա բանկի ճանապարհը կանաչ լինի՝ իր գույների նման»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Ակբան ունի շուրջ 1900 աշխատակից, 64 մասնաճյուղով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Բանկը Հայաստանում բացարձակ առաջատար է POS տերմինալների քանակով և թողարկված բանկային քարտերի ծավալով (ավելի քան 1 միլիոն գործող քարտ), բանկի acba digital համակարգի օգտագործողների քանակը շուրջ 750 հազար է։ Նոր, իննովացիոն տեխնոլոգիաների շարունակական ներդրումների շնորհիվ բանկում կատարվող գործարքների շուրջ 90%-ն իրականացվում է բանկի թվային ուղիներով։ Ակբա բանկն ունի ավելի քան 5000 բաժնետեր։

Մանրամասն՝ տեսանյութում։

Էջի վերջին թարմացում՝ 13.10.2026