
Ակբա բանկը Acba Tech Meetup միջոցառման շրջանակում միավորել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, որի նպատակը կուտակված փորձի փոխանակումն է։
Acba Tech Meetup-ի առաջին հանդիպմանը խոսնակները տեխնոլոգիական համայնքի շուրջ 250 մասնակցի ներկայացրել են ոլորտում Ակբայի փորձառությունը և պատմել, թե ինչպես է բանկը թվային վերափոխման փուլից անցնում արհեստական բանականության, ինչպես նաև AI ագենտների ներդրմանն ու կիրառմանը։
Հանդիպման շրջանակում տեխնոլոգիական ոլորտի մասնագետների հետ քննարկվեցին նաև կոնկրետ նախագծերի օրինակներ, դրանց խնդիրներն ու հնարավոր լուծումները։
«Ակբայում մենք ունենք բավականին զարգացած, հզոր ինժեներական թիմ, և այսօրվա միջոցառման նպատակը կուտակված փորձի փոխանակումն է Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առաջատար մասնագետների հետ։ Ժամանակակից ինդուստրիան ունի բազմաթիվ մարտահրավերներ, և այս պահին հաղթել են այն կազմակերպությունները, որոնք ունակ են անընդհատ սովորել, ադապտացվել ժամանակակից մարտահրավերներին և փոփոխություններին»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։
Մասնակիցների առաջարկներն ու հետադարձ կապը կձևավորեն հաջորդ Acba Tech Meetup-ի օրակարգը՝ նոր թեմաներով և բաց քննարկումներով։
Մանրամասն՝ տեսանյութում։