
Ակբա բանկը 2026 թվականի
նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ հրապարակային առաջարկով կտեղաբաշխի
ընդհանուր 12,000,000,000 (տասներկու միլիարդ) ՀՀ դրամ ծավալով անժամկետ անվանական
արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր:
Տեղաբաշխվելու է
120,000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:
Պարտատոմսերի շրջանառությունն
անժամկետ է՝ 5-րդ տարին լրանալուց հետո բանկի կողմից վաղաժամկետ մարման/հետգնման հնարավորությամբ:
Արժեկտրոնները վճարվելու
են 6 ամիս պարբերականությամբ:
Պարտատոմսերի ձեռքբերման
համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։
Մանրամասն՝ այստեղ։
«Ֆիզիկական
անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի
թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված
բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: