
Սիրով տեղեկացնում ենք, որ ACBA Ticket բջջային հավելվածի թարմացման և կատարելագործման աշխատանքներն ավարտվել են, և այժմ այն գործում է Բանկի բոլոր 58 մասնաճյուղերի համար: ACBA Ticket բջջային հավելվածից օգտվելիս Ձեր սպասարկումը կլինի առավել հարմարավետ: Հերթի առկայության դեպքում հավելվածը Ձեզ կառաջարկի հնարավոր առավել հարմար ժամը Բանկի տվյալ մասնաճյուղ այցելելու համար: Առցանց կտրոն ստեղծելիս Ձեզ կտրամադրվի քառանիշ կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել Բանկի մասնաճյուղում` հերթերի կառավարման սարքի վրա, ինչը թույլ չի տա, որպեսզի Ձեր հերթը հասնի ժամանակից շուտ, և Դուք չեք կորցնի այն:
Եթե Դուք արդեն ունեք ACBA Ticket հավելվածը, ապա նոր տարբերակից օգտվելու համար անհրաժեշտ է այն թարմացնել, իսկ եթե դեռ չունեք, ապա ճիշտ ժամանակն է ներբեռնել այն:
ACBA Ticket հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար:
Մենք, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, մշտապես բարելավում ենք մեր սպասարկման համակարգը՝ հնարավորինս հարմարավետ դարձնելով այն հաճախորդների համար: Կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները՝ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խնայենք մեր հաճախորդների ժամանակը: