Այսուհետ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց կարող եք վճարումներ իրականացնել Easy Pay վճարային համակարգի տերմինալների միջոցով՝ կատարելով հետևյալ գործարքները`
- կանխիկ գումարի մուտքագրում քարտային հաշվին
- դրամական միջոցների մուտքագրում ընթացիկ հաշվին
- ավանդային հաշվի համալրում
- վարկի մարում գրաֆիկի օրը
Անկախ գործարքի գումարի չափից «Իզի Փեյ» ՍՊԸ-ի տերմինալների միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդների կողմից իրականացվող ցանկացած գործարքի դիմաց գանձվելու է 200 ՀՀ դրամ: