Loading...
Media image

AI-ը նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսների համար

Ակբա բանկի աջակցությամբ կայացավ Silicon Mountains-ի հերթական ֆորումը: Այս տարի ոլորտային մասնագետների քննարկման առանցքում էին արհեստական բանականության տրամադրած հնարավորությունները, ինչպես նաև AI գործիքների կիրառմամբ կազմակերպություններում գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմները։

«Արհեստական բանականություն և ավտոմատացում» թեմայով կազմակերպված պանելային քննարկման ընթացքում ներկայացվեց Ակբա բանկի փորձառությունն այս ոլորտում։ Ակբա բանկը հայկական ֆինանսաբանկային ոլորտում առաջիններից էր, որ արհեստական բանականության առանձին բաժին ստեղծեց՝ խնայելով մարդկային ռեսուրսն ու ժամանակը։

«Ակբա բանկում մենք AI-ն օգտագործում ենք որոշ պրոցեսներ  ավտոմատացնելու համար։ Օրինակ՝ վարկեր տալու պրոցեսի մեջ AI կոմպոնենտ ավելացնելն արագացրեց մի շարք գործընթացներ։ Ընդհանուր առմամբ որոշ պրոցեսներ ավելի արագացան, որոշ  պրոցեսներ կատարողականի տեսանկյունից ավելի արդյունավետ դարձան»,- նշել է Ակբա բանկի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման բաժնի ղեկավար Մհեր Մովսիսյանը։


Մանրամասն՝ տեսանյութում։

Էջի վերջին թարմացում՝ 09.09.2025