Loading...
Media image

Հայտարարություն

Սույնով տեղեկացնում ենք, որ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ մասնաճյուղային ցանցի օպտիմալացման նպատակով՝ 2026 թվականի հունիսի 16-ից դադարում է բանկի «Օպերա» մասնաճյուղի  (հասցե` ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պողոտա 42 շենք, 17/1) գործունեությունը։  «Օպերա» մասնաճյուղի բոլոր գործառույթները կշարունակվեն իրականացվել «Սայաթ-Նովա» մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 8 շենք, 21/1 տարածք և Աբովյան 22 շենք, թիվ 1/1 տարածք):

2026 թվականի հունիսի 16-ից դադարում է բանկի «Անի» մասնաճյուղի (հասցե՝ ՀՀ, ք. Գյումրի, Անի թաղամաս, 7-րդ փողոց, 5/2) գործունեությունը։  «Անի» մասնաճյուղի բոլոր գործառույթները կշարունակվեն իրականացվել «Շիրակ» մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ, ք. Գյումրի, Աբովյան փ․ 256)։

Բոլոր մասնաճյուղերում հաճախորդները կշարունակեն ստանալ լիարժեք սպասարկում՝ օգտվելով բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից:

Շնորհակալություն ենք հայտնում «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ծառայություններից օգտվելու համար:


Հարգանքով՝

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ

Էջի վերջին թարմացում՝ 09.06.2026
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: