Loading...
Media image

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը

Ակբա բանկը և «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN) հայտարարում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» համատեղ ծրագրի հերթական փուլի մեկնարկի մասին։

Ծրագիրը ֆինանսավորվում է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից։ Նախաձեռնության հիմնական նպատակն է խթանել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը՝ տնտեսվարողներին հնարավորություն ընձեռելով անցնել սերտիֆիկացման գործընթաց, ստանալ միջազգային հավաստագրեր և ընդլայնել արտադրական ու արտահանման հնարավորությունները։

Ի՞նչ աջակցություն է տրամադրվում

Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպությունները, ֆերմերներն ու անհատ գյուղատնտեսները կստանան համակցված ֆինանսական և տեխնիկական աջակցություն, այդ թվում՝

  • Օրգանական սերտիֆիկացման համաֆինանսավորում՝ առավելագույնը մինչև 400,000 ՀՀ դրամ:

  • Նշում. սերտիֆիկացման արժեքի մնացած մասը հոգում է շահառուն:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրին կարող են մասնակցել՝

  1. Օրգանական արտադրությամբ արդեն իսկ զբաղվող տնտեսվարողները:

  2. Այն տնտեսվարողները, ովքեր նախատեսում են անցում կատարել օրգանական արտադրության:

Ինչպե՞ս դիմել

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 15-ը ներառյալ: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը


Ծրագրի մասին

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը մեկնարկել է դեռևս 2015 թվականին՝ Ակբա բանկի և NABU-ի արդյունավետ գործընկերությամբ։ 2026 թվականից ծրագրի իրականացումն արդեն ստանձնել է «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN)՝ շարունակելով սերտ համագործակցությունը բանկի հետ։ Այս տարիների ընթացքում ծրագիրն ունեցել է ավելի քան 100 շահառու Հայաստանի ողջ տարածքում։

Այս նախագիծը կարևոր քայլ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործման ճանապարհին՝ թիրախավորելով հետևյալ ոլորտները.

  • SDG 2: Զրոյական սով

  • SDG 12: Պատասխանատու սպառում և արտադրություն

  • SDG 15: Կյանք ցամաքում

  • SDG 17: Գործընկերություն հանուն նպատակների

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել FPAN-ի գրասենյակ. 📞 Հեռ.՝ +374 93 420 062, +374 44 599 949 📧 Էլ. հասցե՝ info@fpan.am

Էջի վերջին թարմացում՝ 15.05.2026