Loading...
Media image

Ակբա բանկը տեղաբաշխել է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը հրապարակային առաջարկով տեղաբաշխել է 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ  և 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Բանկը յուրաքանչյուր պարտատոմսից տեղաբաշխելու է 100,000 (հարյուր հազար)  քանակով։

Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը ՀՀ դրամի դեպքում 10,50% է, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 5,50%։

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է. տեղաբաշխումը տևելու է մինչև 2026 թվականի մայիսի  15-ը ներառյալ։

Պարտատոմսերը մարվելու են 2031 թվականի հունվարի 15-ին։

ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Էջի վերջին թարմացում՝ 08.05.2026