Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս
2024-05-31

Երեք տարի անընդմեջ Կենտրոնական բանկը Հայաստանում կազմակերպում է «CYBERGEN» կիբեռանվտանգության կոնֆերանս, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտի բազմաթիվ փորձագետներ, համաշխարհային տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։

Կոնֆերանսի հիմնական նպատակներից մեկը կիբեռանվտանգության ոլորտում երիտասարդ մասնագետների գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման զարգացումն ու բարելավումն է:

Այս տարի ևս «CYBERGEN» կոնֆերանսի հովանավորներից է Ակբա բանկը, որը մշտապես կարևորել է հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունն ու պահպանումը։

«Մեր առաջնային նպատակներից է ապահովել մեր հաճախորդների ֆինանսական անվտանգությունը, որի համար Ակբա բանկը մշտապես մեծ ռեսուրսներ է հատկացնում։ Ֆինանսական համակարգում մեր բանկը միակն է, որը ստացել է ISO 27701 անձնական տվյալների կառավարման հավաստագիր։ Սա նշանակում է, որ մեր հաճախորդների տվյալները պահպանվում և մշակվում են միջազգային լավագույն փորձին համապատասխան»,- նշել է Ակբա բանկի ՏՏ բաժնի ղեկավար Վաղարշակ Իսկանդարյանը:

«Այստեղ հավաքվել են Հայաստանի և աշխարհի 15 երկրների մասնավոր ու պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան թե՛ մեր ֆինանսական համակարգը, թե՛ պետական համակարգը դարձնել կայուն հարձակումների նկատմամբ: Պետք է նշեմ, որ տեխնոլոգիաները կատարյալ չեն և հնարավոր է լինեն թերություններ. բացարձակ անթերի տեխնոլոգիաներ այսօր և հետագայում ևս չեն կարող լինել, ուստի նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն առաջ գնալու և զարգանալու համար»,- նշել է Կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը:

Կոնֆերանսի ավարտին հրավիրյալ հաքերների թիմերը մասնակցել են «Bug Bounty» մրցույթին, որի ընթացքում նրանք փորձել են մուտք գործել և գտնել տարբեր համակարգերի խոցելիությունները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.05.2024 17:03
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am