
Ս.թ. մարտի 30-ին տեղի է ունեցել մամլո ասուլիս: Ապրիլի 24-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրության բացումը:
«2500 քառ. մետր տարածքով ցուցասրահն արդեն լիովին պատրաստ է, իսկ ցուցադրության համար պատրաստվել է մի քանի հազար փաստաթուղթ, որոնք հավաքվել են 7 տարվա ընթացքում։ Նրանց մի մասը կցուցադրվի օրիգինալ տարբերակով, իսկ մյուս մասը՝ էլեկտրոնային։
Ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում բացվելու է «Հայաստան.1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով ժամանակավոր ցուցահանդես, որը գործելու է մինչև հուլիսի 4-ը:
Փարիզի ցուցադրությանն առաջին անգամ ներկայացվելու է նաև ցեղասպանության վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն: Հավաքածուի մեջ ընդգրկված են 1918 թ. Կալիֆոռնիայում Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները և բացառիկ այլ նմուշներ:
Հայկ Դեմոյանը շնորհակալություն հայտնեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ՝ ցուցադրությանը աջակցելու և դրան առնչվող 4 գրքերի թարգմանության և տպագրական աշխատանքները ֆինասավորելու համար: