Loading...
Media image

ՓՄՁ ղեկավարների համար իրականացվեցին բիզնես-դասընթացներ

Ս.թ. նոյեմբերի 24-ից 27-ը տեղի ունեցան ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից կազմակերպված և արդեն պարբերական բնույթ կրող անվճար բիզնես-դասընթացները, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվել են հինգ տարբեր թեմաներ` ուղղված բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Այսուհետ անվճար անցկացվող բիզնես-դասընթացները կազմակերպվելու են ոչ միայն բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլև դասընթացին մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար:

Հերթական բիզնես-դասընթացները կկազմակերպվեն 2016թ.-ի փետրվար ամսի ընթացքում, որոնց վերաբերյալ կարող եք ինֆորմացիա ստանալ հետևելով Բանկի պաշտոնական կայքէջին:

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025