|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Ակբա բանկը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան Ակբա Բիզնես ակումբի շրջանակում ստորագրել են համագործակցության հուշագիր, որով Ակբա բանկը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան կհամագործակցեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների՝ ոլորտային իրազեկվածության ապահովման, զարգացման, մրցունակության բարձրացման և շահերի պաշտպանության շուրջ։
Հուշագրի շրջանակում Ակբա Բիզնես ակումբի անդամներին կտրամադրվեն Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայիփորձագետ հաշվապահների և աուդիտորների կողմից կազմակերպված «Օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում» ամենշաբաթյա քննարկման արդյունքում մշակված օրենսդրական փոփոխությունների (այդ թվում՝ նոր ընդունված իրավական ակտերի) և նախագծերի վերաբերյալ փաթեթները, որոնք կնպաստեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների՝ ավելի արդյունավետ բիզնես վարելու գործընթացին։
Համագործակցության շրջանակում նաև կհավաքագրվեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների պրակտիկայում ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները, որոնք բարելավվող առաջարկների ձևաչափով կներկայացվեն վարչարարություն իրականացնող պետական մարմիններ:
Ակբա բանկը և Հայաստանի Հաշվապահների ԱսոցիացիանԱկբա Բիզնես ակումբի շահառուների համար կկազմակերպեն նաև աշխատանքային հանդիպումներ՝ ոլորտին առնչվող խնդիրների վերհանման և դրանց լուծումներ գտնելու նպատակով։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։
Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։