Loading...
Media image

Նոր հնարավորություն ACBA ON-LINE ծառայությունից օգտվող հաճախորդների համար


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ սիրով տեղեկացնում է, որ ACBA ON-LINE համակարգը համալրվել է ևս մեկ հնարավորությամբ:

Փոխանցումներ քարտային հաշիվներից

Այսուհետ ACBA ON-LINE ծառայությունից օգտվող բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն կատարել փոխանցումներ իրենց քարտային հաշիվներից

ACBA ON-LINE ծառայության միջոցով Դուք հնարավորություն ունեք՝

  • Իրականացնել պարբերական փոխանցումներ և կոմունալ վճարումներ,
  • Հետևել Ձեր բանկային հաշիվներին,
  • Կատարել արտարժութային փոխարկումներ,
  • Ձևակերպել ավանդի գրավով վարկային գիծ և սպառողական վարկ,
  • Իրականացնել վարկերի, առևտրային վարկային գծերի, օվերդրաֆտների լրիվ կամ մասնակի մարում,
  • Բացել և վերաբացել ընթացիկ հաշիվներ,
  • Ձևակերպել ավանդ,
  • Ավելացնել ավանդի գումար,
  • Դադարեցնել ավանդ,
  • Կատարել ելքային գործարքներ քարտային հաշիվներից և այլն:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ծառայության հնարավորություններին սեղմելով հետևյալ հղմանը՝ ACBA ON-LINE համակարգ 


Այսպիսով` Ֆիզիկական անձ հաճախորդները վճարում են միանվագ 5000 ՀՀ դրամ (ամսական 3000 ՀՀ դրամ Իրավաբանական անձ հաճախորդները) և ստանում հնարավորություն կառավարել իրենց հաշիվները և կատարել վճարային գործարքներ առանց Բանկ այցելելու, աշխարհի ցանկացած կետից՝ համակարգչի օգնությամբ:


ACBA ON-LINE-ից օգտվող հաճախորդների համար գործում են նաև սակագնային առավելություններ

  • «ACBA ON-LINE» համակարգով ՀՀ դրամով փոխանցումներ ՀՀ տարածքում Bank_Mail համակարգով` ԱՆՎՃԱՐ:
  • «ACBA ON-LINE» համակարգով ավանդ ներդնելու դեպքում ավանդի տոկոսադրույքը սահմանվում է 0.1 % ավել տոկոսադրույքով:
  • «ACBA ON-LINE» համակարգի միջոցով հաշիվների վերաբացում` ԱՆՎՃԱՐ:
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: